Վիլհելմ VII Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլհելմ VII Մեծ
Guillaume VII de Montferrat.jpg
Վիլհելմ VII Մոնֆերատցի
Դրոշ
Մոնֆերատի բդեշխ
1253 - 1292
(Վիլհելմ VII Մոնֆերատցի անվան տակ)
Նախորդող Բոնիֆեյս II Մեծ
Հաջորդող Ջիովաննի I
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ. 1240
Ծննդավայր Տրինո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանի օր փետրվարի 6, 1292(1292-02-06)
Վախճանի վայր Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Դինաստիա Aleramici?
Հայր Բոնիֆեյս II Մեծ
Մայր Margaret of Savoy?
Ամուսին Բեատրիս Կաստիլիացի
Զավակներ John I, Marquess of Montferrat?, Irene of Montferrat? և Margaret of Montferrat?

Վիլհելմ VII Մեծ (իտալ.՝ Guglielmo VII detto il Gran Marchese, մոտ. 1240, Տրինո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա - փետրվարի 6, 1292(1292-02-06), Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա) - Ալերամիչի տոհմի Սալոնիկի տիտղոսակիր թագավոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ VII-ը ծնվել է 1240 թվականին Տրինո քաղաքում, նրա ծնողներն էին Բոնիֆեյս II Մոնֆերատցին և Մարգարիտա Սավոյսկայան: Բոնիֆեյսի մահից հետո 1253 թվականին նա ժառանգեց գահը, բայց փոքր տարիքի պատճառով մինչև 1257 թվականը ժամանակավոր կառավարիչ էր մայրը՝ Մարգարիտան: 1258 թվականին Վիլհելմն ամուսնացավ Գլոստերի կոմս Ռիչարդ դե Կլերի դտեր՝ Իզաբելլա դե Կլերի հետ[1]: Իր քաղաքականության մեջ Վիլհելմը հավատարիմ մնաց Գելֆի կուսակցության ծրագրին, որի պատճառով 1264 թվականին ստիպված պատերազմ սկսեց Օբերտո Պալավիչինոյի և Ալեսանդրիայի, Աստիի և Պավիայի կայսրությունների հետ: Կառլ I Անժուացու աջակցությամբ պատերազմի արդյունքը հօգուտ Վիլհելմի էր, ինչը զգալիորեն ավելացրեց իր տիրույթը: Անհանգստացած Կառլ Անժուացու կողմից Սիցիլիայի գերիշխանությունից հետո նրա ուժեղացմբ, Վիլհելմ VII-ը ստիպված էր բանակցություններ սկսել գիբելինների հետ, որի ղեկավարն այն ժամանակ Ալֆոնսո X-ն էր[2].: Այս դաշինքը հաստատվեց 1271 թվականին Վիլհելմ VII Մեծի և Բեատրիս Կաստիլիացու ամուսնությամբ, որը կնքվել է Մուրսիայում[3]:

Ալֆոնսոն Վիլհելմին նշանակեց Լոմբարդիայում իր տեղակալ և խոստացավ օգնել անժուացիների ներխուժումներից, սակայն Մոնֆերատի վրա հարձակման ժամանակ չպահեց խոստումը: Անժուացիները գրավեցին Վիլհելմի տարածքի մի մասը, իսկ նորանկախ Ալեսանդրիան, Աստին և Ջենովան ապստամբեցին իրենց սյուզերենի դեմ: Չնայած այն հանգամանքին, որ Հռոմի Պապ Գրիգորի Х-ը Վիլհելմին աքսորել էր եկեղեցուց, սակայն որոշեց պաշտպանել իրենց տարածքը: 1274 թվականի նոյեմբերի 10-ին Վիլհելմ VII Մեծը Ռոկավիոնի ճակատամարտում հաղթեց Չարլզ Անժուացուն՝ հետ վերցնելով Տրինին, Թուրին և Սավոյան, 1278 թվականին Վերչելի քաղաքը նրան ճանաչեց որպես իր տեր, իսկ Ալեքսանդրիան նրան դարձրեց իր ազգային կապիտանը: Այսպիսով, Վիլհելմը լուծեց խնդիրը զգալիորեն ամրապնդելով դիրքերը և տիրույթում նոր հողեր ձեռք բերելով: Վիլհելմը դարձավ Ալեանդրիա, Նովարա, Տորտոնա, Ալբարետո դելա Տորե, Գենուա, Թուրին, Աստի, Բրեշիա, Կրեմոնա, Լոդի քաղաքների կառավարիչը: 1278 թվականի օգոստոսի 5-ին Միլանը Վիլհելմ VII-ին նշանակց քաղաքի ազգային կապիտան` տարեկան 10,000 լիր աշխատավարձով: Սա Վիլհելմ Մեծի զորեղ իշխանության ժամանակն էր: Վիլհելմի իշխանության ուժեղացումը բացասական արձագանք ունեցավ հարևան պետությունների և ներքին թշնամիների կողմից: Ալեսանդրիան և Աստին ապստամբեցին նրա իշխանության դեմ: Դրանից հետո Թոմաս III Սավոյսկին Վիլհելմ VII-ին գերի վերցրեց: 1280 թվականի հունիսի 21-ին ազատության դիմաց նա ստիպված էր զիջել Թուրինը, Գրուլյասկոն և Կոլենոն, ինչպես նաև ոսկու փոխհատուցում: Այդ պահից սկսած Պիոմենտե իշխանությունը աստիճանաբար անցնում է Սավոյական տան ձեռքը: 1281 թվականի դեկտեմբերի 27-ին Վիլհելմը հեռացվեց Միլանից, իսկ նրա իշխանությունը բռնագրավեց Օտտոնե Վիկտոնտիի կողմից: Միլանը կորցնելու համար որպես փոխհատուցում Վիլհելմ VII-ը ստացավ Ալբան[4]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1291 թվականին Աստիի քաղաքացիները մեծ գումարներ են վճարել Ալեսանդրիա քաղաքին մարկիզների դեմ ապստամբելու համար: Մարկիզը ցանկանալով ճնշել դիմադրությունը, պաշարեց քաղաքը: Քաղաքի բնակիչները հրավիրեցին նրան բանակցությունների, բայց երբ նա մտավ ամրոց, ձերբակալվեց: Այնտեղ նա մահացավ 1292 [2][3] թվականի փետրվարի 6-ին, հավանաբար սովից: Վիլհելմ VII Մեծի մարմինը վերադարձվեց ընտանիքին և թաղվեց Համբարձման վանական համալիրում՝ Սանտա-Մարիա-դի Լուչեդիոյի աբբաությունում՝ հոր Բոնիֆեյս II-ի գերեզմանի կողքին: Ենթադրվում է, որ Վիլհելմն այս վանքի հիմնադիրն էր, չնայած իրականում նա հիմնադիր ընտանիքի անդամ էր: Չնայած քաղաքական և ռազմական խոչընդոտներին, Վիլհելմի մեծահոգությունը գնահատվում էր իր ժամանակակիցների կողմից: Նա պետությունը կաառավարում էր առանց ճնշման եւ կոռուպցիայի, որի համար նրան կոչում էին «Մեծ»[4]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ VII Մեծը ամուսնացել էր 3 անգամ[5]:

1-ին կինը: Ելենա դե Բոսկո, մարկիզ Անսելմո դե Բոսկոյի դուստրը: Այս ամուսնությունից երեխաներ չկար: 2-րդ կինը: Իզաբելլա դե Կլեր(1240 — † 1270) — Ռիչարդ դե Կլերի դուստրը, այս ամուսնությունից ծնվեց 1 երեխա:

  • Մարգարիտա († 1286) — Կաստիլիայի արքայազն Խուանի կինը

3-րդ կինը:Բեատրիս Կաստիլացի (1254 — † 1280) — Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո Х-ի դուստրը

Նրանք ունեին 5երեխա:

  • որդի (ծնվ.1272), մահացել է փոքր տարիքում;
  • որդի (ծնվ. 1273), մահացել է փոքր տարիքում;
  • Իրինա Մոնֆերատցի (1271—1315) — Անդրոնիկա II-ի կինը;
  • Ջիովաննի I (Մոնֆերատի մարկիզ) (1275 — 1305 թ. հունվարի 9) — Մոնֆերատի բդեշխ;
  • Ալիսինա (մահացել է մինչև 1305) — Բերտոլդո Օրսինիի կինը

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aldo Angelo Settia, Guglielmo VII, marchese di Monferrato, Dizionario-Biografico, vol. 60, p. 764—769.
  • Leopoldo Usseglio, I Marchesi di Monferrato in Italia ed in Oriente durante i secoli XII e XIII. Curata da Carlo Patrucco. Miglietta, Casale Monferrato u. a. 1926
  • Bozzòla, Annibale. Un capitano di guerra e Signore subalpino : Guglielmo VII di Monferrato (1254—1292), 1922.
  • Howell, Margaret. Eleanor of Provence. — Oxford: Blackwell, 2001.
  • de Conti, Vincenzo. Notizie storiche della città di Casoli del Monferrato. Tipografia Mantelli, 1838.
  • di Ricaldone, Giuseppe Aldo. Annali del Monferrato (951—1708). La cartostampa, 1972.
  • Scifoni, Felice. Dizionario biografico universale. D. Passigli, 1845.
  • Tabacco, Giovanni. Te stuggle for power in medieval Italy, 1989.
  • Orton, C W Previte. Cambridge Medieval History, Shorter: Volume 2. Cambridge University Press, 1975.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Margaret Howell Eleanor of Provence: Queenship in Thirteenth-Century England. — Wiley, 2001-05-08. — 398 с. — ISBN 9780631227397
  2. 2,0 2,1 Foundation for Medieval Genealogy Monferrato, saluzzo. — 19 June 2014.
  3. 3,0 3,1 di Aldo Settia Guglielmo VII, marchese di Monferrato // Dizionario Biografico degli Italiani. — 2003.
  4. 4,0 4,1 Settia A.A. Guglielmo VII // Dizionario Biografico degli Italiani. —Roma, 2003. — Vol. LX.
  5. Etienne Pattou Seigneurs de Montferrat (Aleramici, Mon(te)ferrato). — 2006.
  6. Miroslav Marek Aleramici (di Montferrato) family // Genealogy.eu.