Վիլլի Պեպ
Վիլլի Պեպ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1922[1] |
Ծննդավայր | Հարթֆորդ |
Մահացել է | նոյեմբերի 23, 2006[2][1] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Willie Pep Վիքիպահեստում |
Վիլլի Պեպ (անգլ.՝ Willie Pep, ծննդյան անունը` Գուգլիերմո Պապալեո (իտալ.՝ Gugliermo Papaleo), սեպտեմբերի 19, 1922[1], Հարթֆորդ - նոյեմբերի 23, 2006[2][1]), ամերիկացի բռնցքամարտիկ։ Կիսաթեթևքաշային կարգում աշխարհի չեմպիոն (1942-1948, 1949-1950)։
1945 թվականին ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ» ըստ «Ռինգ» ամսագրի։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի հուլիսի 25-ին իր դեբյուտն է նշել պրոֆեսիոնալ ռինգում` միավորներով հաղթանակ տանելով 4 ռաունդանոց մենամարտում[3]։
Չեմպիոնական մենամարտ Չալկի Ռայթի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի նոյեմբերի 20-ին «NYSAC» աշխարհի առաջնությունում մենամարտի է դուրս եկել կիսաթեթևքաշային կատեգորիայում՝ մրցելով Չալկի Ռայթի հետ։ 15-րդ ռաունդից հետո բոլոր դատավորները մրցանակը տվել են Պեպին՝ 10-4 и 11-4 (երկու անգամ)[4][5]։
1943 թվականի մարտի 19-ին թեթևքաշային կատեգորիայում միավորներով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Սեմմի Անհոտտին։ Դատավորների հաշիվը եղել է 6-4 և 5-4 (երկու անգամ)։ Պեպի տիտղոսը չի խաղարկվել։ Վիլլիի համար այդ պարտությունը դարձել է առաջինը կարիերայում (63-րդ մենամարտ)[6][7][8][9][10]։
1943 թվականի հուլիսի 8-ին միավորներով հաղթել է Սել Բարտոլոյին և պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[11][12]։
1944 թվականի հուլիսի 17-ին աշխարհի առաջնությունում հաղթել է Մանուել Օրտիսայի՝ գերթեթևքաշային կարգում։ Բոլոր դատավորները հաղթանակը տվել են Պեպին՝ 94-91, 98-94, 98-92[13]։ Երկու բռնցաքամարտիկների տիտղոսները չեն խաղարկվել։
Երկրորդ մենամարտ Չալկի Ռայթի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Չալկի Ռայթի դեմ մենամարտում պաշտպանել է իր տիտղոսը։ Հաղթել է միավորներով՝ դատավորների միաձայն լուծմամբ[14][15]։
1944 թվականի դեկտեմբերի 5-ին երրորդ անգամ հանդիպել է Չալկի Ռայթի հետ։ Հաղթել է միավորներով[16][17]։ Մենամարտը եղել է ոչ տիտղոսային։
1945 թվականի փետրվարի 19-ին միավորներով հաղթել է Ֆիլ Տերրանովին և պաշտպանել է տիտղոսը։ Դատավորների հաշիվը եղել է 10-3, 10-5, 12-2[18]։
Միավորված մենամարտ Սել Բարտոլոյի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականի հունիսի 7-ին միավորված մենամարտում հանդիպել է «NBA» վարկածով կիսաթեթևքաշային կարգի չեմպիոն Սել Բարտոլոյի հետ։ Դա բռնցքամարտիկների երրորրդ հանդիպումն է եղել։ Պեպը 12-րդ մենամարտում նոկաուտի է ենթարկել իր հակառակորդին[19][20][21][22]։
1946 թվականի նոյեմբերի 27-ին չորրորդ անգամ հանդիպել է Չալկի Ռայթի հետ։ Արդեն 3-րդ մենամարտում նոկաուտել է հակառակորդին[23][24]։
1947 թվականի օգոստոսի 22-ին՝ 12-րդ ռաունդում, նոկաուտի է ենթարկել Ջեկ Լոսին և պաշտպանել է տիտղոսը[25]։
1948 թվականի փետրվարի 24-ին՝ 10-րդ ռաունդում, նոկաուտով հաղթել է կուբացի Ումբերտո Սիերրին և պաշտպանել է տիտղոսը[26]։
1948 թվականի սեպտեմբերի 10-ին Պադդի Դեմարկոյին հաղթել է միավորներով։ Դատավորների հաշիվը եղել է 5-3, 8-2, 6-3։ Պեպի տիտղոսը չի խաղարկվել[27]։
Տիտղոսի կորուստ Սենդի Սադդլերի հետ մենամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականի հոկտեմբերի 29-ին պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը կիսաթեթևքաշային կատեգորիայում։ Հակառակորդը Սենդի Սադդլերն էր։ Նոկաուտով պարտվել է 4-րդ ռաունդում և կորցրել է տիտղոսը[28][29]։ Դա եղել է առաջին վաղաժամ պարտությունը Պեպի համար։
Սենդի Սադդլերի հետ երկրորդ մենամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականի փետրվարի 11-ին երկրորդ անգամ հանդիպել է Սադդլերի հետ։ Մենամարտը տևել է մինչև ժամանակի ավարտը (15 ռաունդ)։ Պեպը հաղթել է և հետ է բերել տիտղոսը։ Դատավորների հաշիվը եղել է 10-5, 9-5, 9-6։ Մենամարտը ճանաչվել է «Տարվա մենամարտ»՝ ըստ «Ռինգ» ամսագրի[30][31][32]։
1949 թվականի սեպտեմբերի 20-ին պաշտպանել է տիտղոսը էդդի Կոմպի դեմ մենամարտում։ 7-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հավակնորդին[33]։
1950 թվականի հունվարի 16-ին պաշտպանել է տիտղոսը` 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Չարլի Ռիլին[34]։
1950 թվականի մարտի 17-ին միավորներով հաղթել է Ռեյ Ֆամեչոնին և պաշտպանել է տիտղոսը։ Մրցավարների հաշիվը եղել է 10-3, 12-3, 9-3[35]։
Սենդի Սադդլերի հետ երրորդ մենամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականի սեպտեմբորի 8-ին երրորդ անգամ հանդիպել է Սենդի Սադդլերի հետ։ Պեպը 7-րդ ռաունդից հետո չի կարողացել շարունակել մենամարտը, քանի որ ուսը հոդախախտվել է։ Հաղթող և նոր չեմպիոն է հայտարարվել Սադդլերը[36][37][38]։ Հարկավոր է նշել, որ Վիլլին հաղթում էր ըստ բոլոր մրցավարների քարտերի։
Սենդի Սադդլերի հետ չորորրդ մենամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականի սեպտեմբերի 26-ին չորորրդ անգամ հանդիպել է Սենդի Սադդլերի հետ։ Սադդլերը հանդես է եկել որպես աշխարհի կիսաթեթևքաշային կարգի չեմպիոն։ Սադդլերը հաղթել է[39][40][41][42]։
Կարիերայի ավարտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է որպես մրցադատավոր[43]։
Մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին՝ ծերանոցում, Ալցհայմերի հիվանդության և բռնցքամարտիկների էնցեֆալոպատի հետևանքով[44][45]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղբայր Նիկ Պապալեոն է։
Կինը Բարբարա Պապալեոն է։
Վիլլին ունի 7 երեխա (4 հարազատ և 3 խորթ)։ Հարազատ երեխաներն են՝ Մարի, Բիլլի կրտսեր, Մայքլ և Մելիսսա Պապալեոները։ Խորթ երեխաներն են՝ Էյփրիլ, Էլ Ջեյ և Հոլլի Միլլեր[46]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 թվականին ներառվել է «Ռինգ» ամսագրի փառքի սրահում։
- 1981 թվականին ներառվել է Բռնցքամարտի համաշխարհային փառքի սրահում։
- 1990 թվականին ներառվել է Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում։
- 2010 թվականին ներառվել է Ֆլորիդա նահանգի բռնցքամարտի փառքի սրահում։
- 1975 թվականին «Ռինգ» ամսագիրը Պեպին երրորդ տեղն է հատկացրել կիսաթեթևքաշային կարգի մեծագույն բռնցքամարտիկների շարքում։
- 1994 և 2002 թվականներին «Ռինգ» ամսագիրը Պեպին առաջին տեղն է տվել կիսաթեթևքաշային կարգի մեծագույն բռնցքամարտիկների շարքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Milbert N. F. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 http://sports.espn.go.com/sports/boxing/news/story?id=2673944&campaign=rss&source=ESPNHeadlines
- ↑ «Willie Pep vs. Joey Marcus».
- ↑ «Chalky Wright vs. Willie Pep (1st meeting)».
- ↑ «The Lewiston Daily Sun - Nov 21, 1942».
- ↑ «Sammy Angott vs. Willie Pep».
- ↑ «Reading Eagle - Mar 19, 1943».
- ↑ «Ottawa Citizen - Mar 19, 1943».
- ↑ «Spokane Daily Chronicle - Mar 20, 1943».
- ↑ «Eugene Register-Guard - Mar 21, 1943».
- ↑ «Willie Pep vs. Sal Bartolo (2nd meeting)».
- ↑ «The Miami News - Jun 9, 1943».(չաշխատող հղում)
- ↑ «Willie Pep vs. Manuel Ortiz».
- ↑ «Willie Pep vs. Chalky Wright (2nd meeting)».
- ↑ «The Milwaukee Journal - Sep 30, 1944». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Willie Pep vs. Chalky Wright (3rd meeting)».
- ↑ «The Montreal Gazette - Dec 6, 1944».
- ↑ «Willie Pep vs. Phil Terranova».(չաշխատող հղում)
- ↑ «Willie Pep vs. Sal Bartolo (3rd meeting)».
- ↑ «The Montreal Gazette - Feb 25, 1946».
- ↑ «Reading Eagle - Jun 7, 1946».
- ↑ «Berkeley Daily Gazette - Jun 8, 1946».
- ↑ «Willie Pep vs. Chalky Wright (4th meeting)».
- ↑ «The Milwaukee Journal - Nov 27, 1946». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Fight:21040».
- ↑ «Willie Pep vs. Humberto Sierra».(չաշխատող հղում)
- ↑ «Fight:21056».
- ↑ «Willie Pep vs. Sandy Saddler (1st meeting)».
- ↑ «The Lewiston Daily Sun - Oct 30, 1948».
- ↑ «Sandy Saddler vs. Willie Pep (2nd meeting)».
- ↑ «The Lewiston Daily Sun - Feb 11, 1949».
- ↑ «Lodi News-Sentinel - Feb 12, 1949».
- ↑ «Willie Pep vs. Eddie Compo».(չաշխատող հղում)
- ↑ «Willie Pep vs. Charley Riley».(չաշխատող հղում)
- ↑ «Willie Pep vs. Ray Famechon».
- ↑ «Willie Pep vs. Sandy Saddler (3rd meeting)».
- ↑ «The Spokesman-Review - Sep 8, 1950».
- ↑ «The Milwaukee Journal - Sep 9, 1950». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Sandy Saddler vs. Willie Pep (4th meeting)».
- ↑ «Beaver Valley Times - Sep 27, 1951».
- ↑ «Pittsburgh Post-Gazette - Sep 27, 1951».
- ↑ «Pittsburgh Post-Gazette - Oct 6, 1951».
- ↑ «Рекорд в качестве рефери».
- ↑ «Pep's Name Should Grace Front Street».
- ↑ «Профессор защиты». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Papaleo, William ``willie Pep». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեկորդը Boxrec.com կայքում
- Պրոֆիլը findagrave.com կայքում(անգլ.)
- James B. Roberts, Alexander G. Skutt The Boxing Register: International Boxing Hall of Fame Official Record Book. — McBooks Press, 2006. — 782 с. — ISBN 1590131215
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլի Պեպ» հոդվածին։ |
|