Վիլլեմ Ռոյարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլեմ Ռոյարդս
Willem Royaards, 1912.jpg
Ծնվել էհունվարի 21, 1867
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 24, 1929
Մահվան վայրՄենտոն
ՔաղաքացիությունՆիդերլանդներ Նիդերլանդներ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Jacqueline Royaards-Sandberg?
Երեխա(ներ)Kees Royaards?

Վիլլեմ Ռոյարդս (Royaards) (հունվարի 21, 1867 - հունվարի 24, 1929), հոլանդացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

1886 թ.-ին սովորել է Ամստերդամի թատերական դպրոցում։ Առաջին նշանակալից դերը եղել է դ-ր Ռանկը (Իբսենի «Նորա», 1889)։ 1905-1907 թթ.-ին աշխատել է Գերմանական թատրոնում (Բեռլին) Ռայնհարդի հետ, որի ազդեցությամբ զբաղվել է ռեժիսուրայով։ 1908 թ.-ին Ամստերդամում ստեղծել է սեմական թատերախումբ «Բեմ»-ը, ուր բեմադրել է Վոնդելի «Լյուցիֆեր», «Գեյսբրեխտ վան Ամստել», ինչպես և Սոֆոկլեսի, Շեքսպիրի, Սթրինդբերգի, Կլոդելի, Ժիրոդուի պիեսները։ Ռոյարդսը բարեփոխել է հոլանդական թատրոնի խաղացանկը, հարստացրել բեմադրական կուլտուրան, եղել ժամանակակից հոլանդական բեմի վարպետներ Մյուսի, Ռոյարդս-Սանդբերգի, Մալբոռնի և այլոց դաստիարակը։ 1925 թ.-ին թողել է բեմական գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png