Վիլլեմս Ֆլորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլեմս Ֆլորան
ֆր.՝ Florent Willems
Florent Willems - Maler.jpg
Ծնվել էհունվարի 8, 1823(1823-01-08)[1][2][3]
ԾննդավայրԼիեժ, Վալոնիա, Բելգիա
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1905(1905-10-23) (82 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17493408?, A Seated Page with a Dog և Q17780864?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Florent Willems Վիքիպահեստում

Վիլլեմս Ֆլորան (ֆր.՝ Florent Willems, հունվարի 8, 1823(1823-01-08)[1][2][3], Լիեժ, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 23, 1905(1905-10-23), Փարիզ, Ֆրանսիաբելգիացի գեղանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական կրթություն չի ստացել: Գեղանկարչության մեջ կայացել է կրկնօրինակման և Միլանում հին կտավների վերանորոգման ճանապարհով: Տեղի ակադեմիայում հաճախել է դասախոսությունների: Հետագա ուսման համար անհրաժեշտ միջոցներ ստանալու համար Բրյուսելի պատկերասրահում ռեստավրատոր էր աշխատում: Ուսումնասիրում էր XVII դարի հոլանդացի նկարիչների վարպետությունը:

Կարևոր նամակ

1842 թվականին 19 տարեկանում առաջին անգամ ցուցսդրեց իր աշխատանքները Բրյուսելյան պատկերասրահում: 1844 թվականին հաստատվեց Փարիզում, որտեղ նրա նկարները մեծ հեղինակություն էին վայելում:

Գեղանկարչություն էր դասավանդում Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում: Նրա հայտնի աշակերտների շարքում էին Շառլ Բոնեն և այլք:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարիչ և ժանրային նկարիչ: Նկարների համար սյուժե քիչ քանակությամբ վերցնում էր պատմությունից, հատկապես ֆլամանդական և ժամանակակից բելգիական հասարակության արիստոկրատական խավի ներկայացուցիչների կենցաղից: Նրա ստեղծագործությունների բնորոշ գիծը եզակի նրբագեղությունն էր, նա հատկապես հռչակ ձեռք բերեց մետաքսե և կերպասե գործվածքներին փայլ հաղորդելով, որով նա մոտենում էր Գաբրիել Մետսյուի և Գերարդ Տերբորխի վարպետությանը:

Նրա հայտնի կտավներից են՝ «Այց», «Մարիա Մեդիչին այցելում է Ռուբենսին», «Զինագործ», «Թութակով տիկինը», Չիկագոյի թանգարանում «Ամուսնական մատանի», «Ժաննա դ Արկի գերումը», «Բարև»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոպոլդ 1-ի շքանշանի ասպետ (1851)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ (1853)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա (1854)
  • Լեոպոլդ 1-ի շքանշանի սպա
  • Լեոպոլդ 1-ի շքանշանի կոմանդոր (1860)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդոր (1878)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Florent Willems
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]