Վիզիանագարամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիզիանագարամ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես29,27 կմ², 29,71 կմ²
ԲԾՄ66±1 մետր
Բնակչություն228 720 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ8922
Վիզիանագարամ (Հնդկաստան)##
Վիզիանագարամ (Հնդկաստան)

Վիզիանագարամ (անգլ.՝ Vizianagaram), քաղաք Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Զբաղեցնում է 29,27 քառակուսի կիլոմետր տարածք[3][4]։ Հիմնադրվել է 1711 թվականին Պուսապատի տոհմի ներկայացուցիչ ռաջա Վիջայարամ Ռաջի կողմից, եղել է նրա տիրույթի մայրաքաղաքը։ Պուսապատիները 18-րդ դարում զգալի դեր են խաղացել տարածաշրջանի զարգացման գործում, եղել են կրթության, մշակույթի, արվեստների հովանավորներ[5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիզիանագարամն ընկած է Վիշաքհապատնամ քաղաքից 42 կմ դեպի հյուսիս-արևելք, Բենգալյան ծոցի ափից 18 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 73 մետր է[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 227.533[7], 2011 թվականի տվյալներով՝ 228.025[8]։

Իսկ ըստ 2001 թվականի համահնդկական մարդահամարի՝ քաղաքն ուներ 174.324 բնակիչ[9]։ Նրանց 49%-ը տղամարդիկ էին, 51%-ը՝ կանայք։ Հասուն բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 68% (համահնդկական ցուցանիշը 59,5% է)։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը եղել է 75%, կանանց մոտ՝ 62%։ Բնակչության 10%-ը կազմել են մինչև 6 տարեկան երեխաները։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է ֆերոմանգանի արտադրության մեծ գործարան։ Արդյունաբերության այլ ճյուղերը ներառում են ջութե ճոպանների ու պարանների, շաքարավազի, ցեմենտի արտադրությունը, դեղագործությունը և այլն։ Զարգացած է առևտուրը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիզիանագարամին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw)՝ գրեթե կլոր տարին բարձր խոնավությամբ[10]։ Տեղումների տարեկան միջին քանակը՝ 1.131.0 մմ։ Դեկտեմբերից փետրվար հիմնականում լավ եղանակ է լինում[11]։

Վիզիանագրամ, Անդհրա Պրադեշի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 27.6
(81.7)
29.4
(84.9)
32.1
(89.8)
33.8
(92.8)
34.8
(94.6)
33.9
(93)
31.6
(88.9)
31.5
(88.7)
31.4
(88.5)
31.0
(87.8)
29.0
(84.2)
27.3
(81.1)
31.12
(88)
Միջին ցածր °C (°F) 18.2
(64.8)
20.6
(69.1)
23.4
(74.1)
25.8
(78.4)
27.5
(81.5)
27.2
(81)
26.0
(78.8)
25.9
(78.6)
25.5
(77.9)
24.4
(75.9)
21.0
(69.8)
18.4
(65.1)
23.66
(74.58)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 11
(0.43)
7
(0.28)
11
(0.43)
19
(0.75)
77
(3.03)
132
(5.2)
157
(6.18)
172
(6.77)
204
(8.03)
245
(9.65)
57
(2.24)
5
(0.2)
1097
(43,19)
աղբյուր: Climate-Data.org[12]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. District Census Dataset of Andhra Pradesh - Towns(2011)Office of Registrar General & Census Commissioner of India.
  2. «District Census Hand Book : Vizianagaram (Part A)» (PDF). Census of India. Directorate of Census Operations, Andhra Pradesh. 2011. էջեր 11, 992–993. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  3. «Basic Information of Municipality». Commissioner & Director of Municipal Administration. Municipal Administration & Urban Development Department, Govt. of Andhra Pradesh. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «District Census Hand Book : Vizianagaram (Part B)» (PDF). Census of India. Directorate of Census Operations, Andhra Pradesh. 2011. էջեր 16, 48. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  5. «Vizianagaram | India». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Vizianagaram, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Census of India 2011: ''Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above.''» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Statistical Abstract of Andhra Pradesh, 2015» (PDF). Directorate of Economics & Statistics. Government of Andhra Pradesh. էջ 44. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  9. World Gazetteer: Die wichtigsten Orte mit Statistiken zu ihrer Bevölkerung Archive copy Wayback Machine-ի միջոցով:
  10. «About Vizianagaram | JNTUK» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  11. Atlas, Weather. «Vizianagaram, India - Climate & Monthly weather forecast». Weather Atlas (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  12. «Climate: vizianagaram». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիզիանագարամ» հոդվածին։