Վերջին էտապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին էտապ
գերմ.՝ Die letzte Etappe
ԵրկիրԼեհաստան
Ժանրդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Օսվենցիմ
Թվական1947
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՎանդա Յակուբովսկայա
Սցենարի հեղինակՎանդա Յակուբովսկայա և Bruno Baum?
ԴերակատարներAleksandra Śląska?, Huguette Faget?, Տատյանա Գուրեցկայա, Ալինա Յանովսկայա, Zofia Mrozowska?, Թադեուշ Բարտոսիկ և Իգոր Սմյալովսկի
ՕպերատորԲենցիոն Մոնաստիրսկի
ԵրաժշտությունRoman Palester?
Պատմվածքի վայրԲիրկենաու համակենտրոնացման ճամբար
Նկարահանման վայրwomen's camp?
Տևողություն104 րոպե
 Ostatni etap Վիքիպահեստում

«Վերջին_էտապ» (լեհ.՝ Ostatni etap), լեհական ֆիլմ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն Լեհաստանում նկարահանված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, և համաշխարհային կինեմատոգրաֆում առաջին ֆիլմերից մեկը, որը պատմում է նացիստական ճամբարների և Հոլոքոստի ողբերգությունների մասին, ինչպես նաև այն առաջին ֆիլմն է Օսվենցիմի մասին։

Ֆիլմի ռեժիսորը Վանդա Յակուբովսկայան է, ով եղել է Օսվենցիմի և Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալ։ Նկարահանումները արվել են հենց իրական Օսվենցիմի տարածքում, որոշ տեսարաններ նկարահանվել են դեկորացիաներով վայրերում։ Ճամբարի պահակների դերերը խաղացել են Օսվենցիմի տեղացի բնակիչներ։

Ֆիլմի ռեժիսորի խոսքերով նման ֆիլմ նկարահանելու միտքը ունեցել է դեռ Օսվենցիմում եղած ժամանակ[1].

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է հիշողությունների վրա և պատմում է տարբեր ազգությունների կին բանտարկյալների մասին, ովքեր անտանելի պայմաններում պայքարում են գոյատևելու համար Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։

Ֆիլմն ավարտվում է մեռնող կանանց մեկի կոչով` «Չթողնե'ք, որպեսզի Օսվենցիմը կրկնվի»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948 - Կառլովի Վարիի կինոփառատոնի Բյուրեղապակյա գլոբուս
  • 1950 - ներկայացվել է բրիտանական BAFTA կինոմրցանակի
  • 1950 - Միջազգային խաղաղության խորհրդի մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркулан, Янина Казимировна Кино Польши. — Ленинград-Москва: «Искусство», 1967. — С. 292+4 п.л. альб.. — ISBN 81514167
  • Ирина Рубанова Польское кино 1945-1965. — Москва: «Наука», 1966.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերջին էտապ» հոդվածին։