Վերա Սանդբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Սանդբերգ
Vera Sandberg.png
Ծնվել էմայիսի 23, 1895(1895-05-23)[1]
ԾննդավայրLjungby parish, Allbo-Sunnerbo provsti, Ljungby Municipality, Կրունուբերգ, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1979(1979-12-24)[1] (84 տարեկանում)
Մահվան վայրHedvig Eleonora församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[2]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՉալմերի տեխնոլոգիական համալսարան[3]
Մասնագիտությունճարտարագետ

Վերա Սանդբերգ, (Վերա Հելֆրիդ Վիկտորիա Սանդբերգ), շվեդ ճարտարագետ։ Ծնվել է 1895 թվականի մայիսի 23-ին, Լյունբի, Շվեդիա։ 1917 թվականին Վերան դարձել է Շվեդիայում առաջին կին ճարտարագետը։ Մահացել է 1979 թվականի դեկտեմբերի 24-ին Ստոկհոլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Սանդբերգը ծնվել է Շվեդիայի Լյունգբի քաղաքում։ Ապրել է Բլեքինգե նահանգում։ Երբ 1914 թվականին Վերան ընդունվել է Չալմերսի տեխնոլոգիայի համալսարան, նա միակ կինն էր 500 տղա ուսանողների մեջ[4][5]: 1917 թվականին Վերան հասել է մեծ բարձունքների քիմիայի ոլորտում։ Այնուհետև աշխատել է Հելսինգբորգ քաղաքում Gummifabrik-ում, Oljefabriken-ում, AB Skandinaviska Raffineriet-ում և Sieverts Kabelverk-ում: 1937-1950 թվականները ամուսնացած է եղել մասնագիտությամբ ճարտարագետ Ռեգնար Ադոլֆի հետ։ Զույգը մի քանի տարի ապրել է Ստորֆորդում։ Մինչև 1956 թվականը Վերան եղել է Långasjönäs Pappersbruk-ի բաժնետեր։

Հոգևոր ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Սանդբերգի անունը հիշատակվում է տարբեր ոլորտներում, որոնցից են․

  • Chalmersspexet Vera, Սիրողական թատրոն
  • Vera Sandbergs Allé, ծառուղի Գյոթեբորգում
  • Չալմերս համալսարանի օդապարուկներից մեկի վրա
  • Չալմերս համալսարանի կոնֆերանսների դահլիճը, որ կոչվում է Veras Gräsmatta (Վերայի մարգագետին)[6]
  • Չալմերսի խումբը՝ «Chalmers Vera Team», Էկո մարաթոնին
  • Vera Sandbergs gata, փողոց Լյունգբիյում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]