Jump to content

Վերա Մուխինայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Մուխինայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Ստեղծում1989
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Վերա Մուխինայի հուշարձան (ռուս.՝ Памятник Вере Мухиной), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Նվիրված է խորհրդային քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Վերա Մուխինային (1889-1953)։ Հուշարձանը տեղադրվել է քանդակագործի արհեստանոցի մոտ՝ Պրեչիստենսկի նրբանցքում։ Բացումը տեղի է ունեցել 1989 թվականին և նվիրված է եղել նկարչուհու ծննդյան 100-ամյակին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Անիկուշինը և ճարտարապետ Սերգեյ Խաջիբարոնովը[1][2][3]։

«Բանվորը և կոլտնտեսուհին» հանրահայտ հուշարձանի, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի առջև տեղադրված Պյոտր Չայկովսկու արձանի, ինչպես նաև հանրահայտ նիստավոր բաժակի հեղինակ Վերա Մուխինայի հուշարձանը տեղադրվել է Պրեչիստինկայի և Պրեչիստենսկի նրբանցքի հատման վայրում, ոչ մեծ խորշ-պուրակում։ Այն տունը, որի ֆոնին կանգնած է արձանը, 1947 թվականին նախագծել է Վերա Մուխինան։ Այդ տանը նա ապրել է մի քանի տարի մինչև իր մահը[4]։

Հուշակոթողի հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Անիկուշինը և ճարտարապետ Սերգեյ Խաջիբարոնովը[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատրաստված է բրոնզից և պատկերում է միջին տարիքի կնոջ։ Վերա Մուխինայի մարմինը ցուցադրված է մինչև ծնկները, նրա գլուխը բարձրացված է փոքր-ինչ վեր և թեքված է ձախ, դեմքը հանգիստ է և լուրջ։ Քանդակը տեղադրված է կարմիր գրանիտից պատրաստված պատվանդանի վրա, որին փակցված է հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Վերա Իգնատևնա Մուխինային»[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Захаров, 2010, էջ 202
  2. «Салют, Вера!». Лента.Ру. 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  3. Билялитдинова, Тарасов, 2006, էջ 103
  4. 4,0 4,1 «Памятник Вере Мухиной». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  5. Вострышев, 2010, էջ 270
  6. Департамент культурного наследия города Москвы (2015). «Мухина В. И.». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]