Jump to content

Վեսնա Կասելոտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսնա Կասելոտտի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1964(1964-11-27) (59 տարեկան)
ԾննդավայրՍարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Հարավսլավիա և  Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունշախմատիստ
 Vesna Mišanović Վիքիպահեստում

Վեսնա Կասելոտտի (ծնունդով՝ Միշանովիչ, անգլ.՝ Vesna Caselotti, Mišanović, նոյեմբերի 27, 1964(1964-11-27), Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ) բոսնիացի շախմատիստուհի, որն ունի ՖԻԴԵ-ի կին գրոսմայստերի կոչում։

Միշանովիչը Բոսնիա և Հերցեգովինայի համար առաջին մեդալին արժանացել է 1992 թվականին Դեբրեցենում կայացած շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջին առաջնությունում։ նա արժանացել է արծաթե մեդալի առաջին խաղատախտակին[1]։ Մինչ այդ նա երկու բրոնզե մեդալ է նվաճել՝ հանդես գալով Հարավսլավիայի հավաքականի կազմում 1988 թվականին Սալոնիկում կայացած շախմատի օլիմպիադայում։ Մեդալները ընդհանուր թիմային ելույթի և չորրորդ խաղատախտակի վրա անհատական արդյունքի համար էին։ Ընդհանուր առմամբ, նա մասնակցել է վեց շախմատային օլիմպիադաների, երկու անգամ Հարավսլավիայի համար (4-րդ խաղատախտակ Սալոնիկում (1988) և 2-րդ խաղատախտակ Նովի Սադում (1990) և չորս անգամ Բոսնիա և Հերցեգովինայի համար (1-ին խաղատախտակ Մանիլայում (1992), Մոսկվա (1994), Էլիստա (1990) և Ստամբուլ (1990)[2]։

Նրա առաջին խոշոր հաջողությունը տեղի ունեցավ նաև 1988 թվականին, երբ դարձավ Հարավսլավիայի կանանց շախմատի չեմպիոն։

1995 թվականին անհատական միջազգային մրցումներում նա կիսեց 7-9-րդ տեղերը Քիշնևի միջզոնալ մրցաշարում[3]։

Բոսնիական պատերազմի բռնկման ժամանակ նա Սլովենիայում։ Երկու տարվա պայքարից հետո նրան հաջողվեց վերադառնալ Սարաևո՝ որպես լրագրող։ Սարաևոյի պաշարման ժամանակ նա կարողացավ շարունակել իր կարիերան՝ օգտագործելով Սարաևոյի թունելը մրցաշարերի գնալու և վերադառնալու համար։

Իր մարզական արդյունքների համար նա երկու անգամ ընտրվել է Բոսնիա և Հերցեգովինայի լավագույն մարզուհի։ Կանանց «Ունա» և «Զենա 21» ամսագրերի ընթերցողները նրան ընտրել են որպես «Տարվա կին» մրցանակակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեսնա Կասելոտտի» հոդվածին։