Վենսեսլաու Գիմարայնս էկոլոգիական կայան
Տեսակ | էկոլոգիական կայան |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Իտամարաժու |
Հիմնվել է | ապրիլի 19, 2000 |
Մակերես | 2419 հեկտար |
Կառավարում | պետություն |
Վենսեսլաու Գիմարայնս էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica de Wenceslau Guimarães), էկոլոգիական կայան Բրազիլիայի Բահիա նահանգում։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական կայանը գտնվում է Բահիա նահանգի Վենսեսլաու Գիմարայնս մունիցիպալիտետում։ Ունի 2,418 հա տարածք[1]։ 230,296 հա տարածքով Կամինյոս դա Բոա Էսպերանկա շրջակա միջավայրի պահպանության տարածքը, որը ստեղծվել է 2003 թվականին, ծառայում է որպես բուֆերային գոտի[2]։ Տեղակայված է Ռեկոնկավո Սուլ ավազանի Ռիո դաս Ալմաս ենթաավազանում։ Ունի Ատլանտյան անտառային բուսականություն։ Անհետացման վտանգի տակ գտնվող կաթնասուններից են՝ հարավային տամանտուն (Tamandua tetradactyla), համրուկը և առյուծակապիկը (Callithrix penicillata)։ Հազվագյուտ սպիտակ պարանոցով բազեն (Buteogallus lacernulatus) հանդիպում է կայանում։ Նրան սպառնում են անտառահատումները, որսագողությունն ու գաղթականությունը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենսեսլաու Գիմարայնս անտառային արգելոցը ստեղծվել է 1973 թվականի նոյեմբերի 29-ի 23.842 պետական որոշմամբ՝ մոտավորապես 12,000 հա տարածքով։ Տարածքը վերասահմանվել է 1977 թվականին[3]։ Վենսեսլաու Գիմարայնս էկոլոգիական կայանը ստեղծվել է նահանգապետի 1997 թվականի փետրվարի 21-ի 6.228 որոշմամբ։ Հիմնվել է Վենսեսլաու Գիմարայնս անտառային արգելոցի էնդեմիկ և վտանգված տեսակների, կենսաբանական բազմազանության, Դաս Ալմաս գետի աղբյուրների պահպանման անհրաժեշտության և այն փաստի պատճառով, որ տարածքը Ատլանտյան անտառային կենսոլորտի հիմնական գոտու մի մասն է[1]։ Կառավարման պլանը տրվել է 1997 թվականին[3]։ 2000 թվականի ապրիլի 19-ին էկոլոգիական կայանի սահմաններն ընդլայնվեցին՝ ընդգրկելով 2418,19 հա տարածք[1]։ Էկոլոգիական կայանը դարձավ Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը հիմնադրվել է 2002 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 [1]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Antas, Paulo de Tarso Zuquim (1997), Plano de Manejo Estação Ecológica Estadual de Wenceslau Guimarães (պորտուգալերեն), Արխիվացված է օրիգինալից 2016-10-25-ին, Վերցված է 2016-10-25-ին
- APA Caminhos Ecológicos da Boa Esperança (պորտուգալերեն), INEMA, 20 September 2011, Արխիվացված է օրիգինալից 2016-10-26-ին, Վերցված է 2016-10-26-ին
- ESEC de Wenceslau Guimarães (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-10-24-ին