Վենկե Կնութսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վենկե Կնութսոն
Venke knutson commons.jpg
Ծնվել է հոկտեմբերի 20, 1978(1978-10-20) (40 տարեկան)
Birkeland, Aust-Agder, Նորվեգիա
Երկիր Flag of Norway.svg Նորվեգիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգչուհի
Գործիքներ վոկալ
Լեյբլ Universal Music Group
Կայք venkeknutson.net

Վենկե Կնութսոն (նորվ.՝ Venke Knutson հոկտեմբերի 20, 1978(1978-10-20), Birkeland, Aust-Agder, Նորվեգիա), նորվեգացի փոփ երգչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենկե Կնութսոնը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 20-ին նորվեգական Բիրքելան քաղաքում: Մանկության տարիներն ապրել է ընտանիքի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Դպրոցական տարիներին ապագա երգչուհին երգել է երգչախմբում: Հետո աշխատել է ուսուցիչ տարրական դպրոցում:

Ամուսնացել է Սվեն Քորե Լիոդդենի (Svenn Kåre Liodden) հետ: Նրանից բաժանվելուց հետո, 2008 թվականին, ամուսնացել է երկրորդ անգամ. ամուսինն էր Թոմաս Վոլդը (Thomas Wold):

2003 թվականին Վենկե Կնութսոնը թողարկել է իր անդրանիկ սինգլը, որը կոչվում էր «Panic», դրան հաջորդում է առաջին ալբոմը՝ «Scared» անվամբ[1]:

2010 թվականին երգչուհին մասնակցել է «Եվրատեսիլ-2010»-ի նորվեգական մրցույթի ընտրական փուլին «Jealous Cause I Love You» երգով: Մասնակցելով կիսաեզրափակչին հաղթում է «Վերջին շանս» մրցույթին և հայտնվում է եզրափակչում: Սակայն հաղթել չի կարողանում:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դիրքը չարթերում Վաճառք
Նորվեգիա
2004 «Scared» 5 Վաճառքը Նորվեգիայում՝ 30.000
2005 «Places I Have Been» 7 Վաճառքը Նորվեգիայում՝ 20.000
2007 «Crush» 14 Վաճառքը Նորվեգիայում՝ 10.000
2010 «Smiles — The very best of» 9 Վաճառքը Նորվեգիայում՝ 10.000-ից ավել

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դիրքը չարթերում Վաճառք
Նորվեգիա
2003 «Panic» 10 Scared
2004 «Scared» 10
«Kiss»1
«In2u»1
2005 «Just A Minute» 1 Places I Have Been
«When The Stars Go Blue»

(Քուրթ Նիլսենի հետ համատեղ)

14
2007 «Holiday» 4 Crush
«Walk The Walk» 5
«Win With Your Hands Down»1
2008 Smil Smil
2010 «Jealous 'Cause I Love You» 5 Smiles — The very best of
2012 «Ti Indianere små» Alle våre barnefavoritter
2014 «Ta meg med»
«Salvation»
«Kom»
2015 «Wildfire» (feat. Tideland)
2016 «Next Time»

1 Թողարկվել են որպես սինգլներ ռադիոյով սփռման համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]