Վեներա Վարդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա Վարդումյան
Ծնվել էհուլիսի 23, 1955(1955-07-23) (68 տարեկան)
ԾննդավայրՃոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան, հայ և  ԽՍՀՄ
ԿրթությունՎՊՀ
Մասնագիտությունբանաստեղծուհի

Վեներա Սարիբեկի Վարդումյան (հուլիսի 23, 1955(1955-07-23), Ճոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներա Վարդումյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 23-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում։ 1962-1972 թվականներին սովորել է Ճոճկանի միջնակարգ դպրոցում։ 1978 թվականից ուսումը շարունակել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժնում, որից հետո աշխատանքի է ընդունվել Ճոճկանի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Շուրջ 40 տարի աշխատել է դպրոցում[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու թոռ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ստեղծագործել դեռևս դպրոցական տարիներից։ Իր ստեղծագործական գործունեության մասին հեղինակը նշում է․

Գրում եմ ամեն օր։ Դա իմ ապրելու կերպն է։ Իմ աշխարհի գույները զարմանալիորեն պայծառ են։ Երբեք չեն խամրում[2]։
- Վեներա Վարդումյան

Տպագրվել է «Լոռի», «Գրական թերթ»[3], «Թումանյանական աշխարհ» և այլ թերթերում ու կայքերում[4][5]։ Վարդումյանի ստեղծագործությունները տպագրվել են նաև «Լոռի, իմ սեր, իմ թախիծ…» ժողովածուում, որտեղ ներկայացված են Թումանյանի տարածաշրջանի 40 ստեղծագործողների, այդ թվում՝ Հրանտ Մաթևոսյանի, Ֆելիքս Բախչինյանի, Վան Արյանի, Լենա Անթառանյանի և այլոց աշխատանքները[6][7][8]։

Ճշմարիտ ստեղծագործությունը միշտ գտնում է իր հասցեատիրոջը։ Պոեզիայի հասցեատերը ինձ-ն է։ Եթե յուրաքանչյուրը գտնում է իրեն այդ ստեղծագործության մեջ, ուրեմն բանաստեղծը կամ արձակագիրը ճշմարիտ գրող է, որ հասել է ինձ-ին[6]։
- Վեներա Վարդումյան

Հրատարակած աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ անունը կին է» (2006)
  • «Տաք անձրև» (2015)[1]

Տպագրության է պատրաստում «Զրույց ծառի հետ» բանաստեղծությունների ժողովածուն և «Ուղեծիր» գիրքը՝ բաղկացած երկու մասից (արձակ և թևավոր խոսքեր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ես կիսատ ոչինչ չեմ նվիրում մարդկանց». www.aravot.am. Մինասյան Ռուզան. 2019 թ․ հոկտեմբերի 20.
  2. Գևորգյան, Ա․ (2014). Լոռի, իմ սեր, իմ թախիծ։ Արձակի ժողովածու. Երևան: Վան Արյան. էջ 279. ISBN 978-9939-70-066-3.
  3. «Վեներա ՎԱՐԴՈՒՄՅԱՆ». Գրական Թերթ. 2013 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Վեներա Վարդումյան» (PDF). «Նորք» Հայաստանի Գրողների Միության գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդես. 2015.
  5. «Լույսի կածան». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  6. 6,0 6,1 Գևորգյան, Անահիտ (2014 թ․ սեպտեմբերի 17). ««Լոռի, իմ սեր, իմ թախիծ…». լոռեցիների արձակը». CIVILNET. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
  7. «ՔԱՌԱՍՈՒՆ ՀԵՂԻՆԱԿ` 316 ԷՋԵՐՈՒՄ». archive3.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.(չաշխատող հղում)
  8. ««Լոռի, իմ սեր, իմ թախիծ…» գրքի շնորհանդեսը` Ալավերդիում». Լարիսա Փարեմուզյան. 2010 թ․ հոկտեմբերի 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]