Վան Արյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վան Արյան
Ծնվել էհունիսի 29, 1949(1949-06-29) (71 տարեկան)
ԾննդավայրՁորագյուղ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՎանաձորի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայֆիլմ

Վան Արյան (Վիլյամ Պողոսյան, հունիսի 29, 1949(1949-06-29), Ձորագյուղ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Արյանը ծնվել է 1949 թվականին Լոռու Ձորագյուղ գյուղում։ Սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Տարբեր պարբերականներում եղել է գրական աշխատող և ֆոտոլրագրող։ Արյանի հեղինակած մանկական պիեսները բեմադրվել են հանրապետական թատրոններում։ Թարգմանել և տպագրության է պատրաստել մինչկոլոմբոսյան շրջանի լատինաամերիկյան ժողովուրդների պոեզիայի ընտրանին։ Արյանի պատմվածքները լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, բուլղարերեն։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կինոռեժիսոր և սցենարիստ, նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր։ 1994 թվականին հիմնադրել է «Վան Արյան» հրատարակչական-տպագրական մասնավոր համալիրը[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդամենը, Երևան, 2010 թ.։
  • Անտեսանելի շղթա, Երևան, 2009 թ.։
  • Ոչ միայն փոքրերի համար, Երևան, 2008 թ.։
  • Քո միակ անունը (պատմվածքներ), Երևան, 1988 թ.։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2009 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]