Վենեսուելայի բողոքի ցույցեր (2024)
Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ:
Տեղեկատվությունը, իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, կարող է շատ արագ փոփոխվել, իսկ սկզբնական լրահոսային հաղորդագրությունները կարող են լինել ոչ արժանահավատ: |
Մասն է | ճգնաժամ Վենեսուելայում, բողոքի ցույցեր Նիկոլաս Մադուրոյի դեմ, 2024 թվականի Վենեսուելայի նախագահական ընտրություններ | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | 2024 թվականի Վենեսուելայի նախագահական ընտրություններ | |
Երկիր | Վենեսուելա | |
Թվական | 2024 | |
Սկսած | 29 Հուլիսի 2024 | |
Պատճառ | 2024 թվականի Վենեսուելայի նախագահական ընտրություններ, electoral fraud |
Վենեսուելայի բողոքի ցույցեր, 2024 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ հուլիսի 28-ին սկսված ցույցեր՝ ի պատասխան ընտրախախտումների և ընտրակեղծիքների մասին երկկողմանի պնդումների: Ընտրություններն ու անկարգությունները տեղի են ունեցել Վենեսուելայի շարունակվող ճգնաժամի համատեքստում։
Ընտրությունների հաջորդ գիշերը Ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է նախնական արդյունքները, որում ասվում էր, որ Նիկոլաս Մադուրո Մորոսը հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 51,2%-ը, իսկ առաջատար ընդդիմադիր թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիան զիջում է 44,2%-ով: Հուլիսի 30-ին Ժողովրդավարական միասնական պլատֆորմը, որը ստեղծվել է ընդդիմության կողմից, որը պատասխանատու էր ընդդիմության նախնական ընտրությունների համար, հրապարակել է իրենց սեփական արդյունքները, ըստ ինչի Գոնսալեսը ստացել է ձայների 67%-ը, մինչդեռ Մադուրոն ստացել է 30%-ը: Երկու թեկնածուներն էլ պնդել են ընտրություններում հաղթանակի մասին։ Մադուրոն և կառավարությունը մեղադրել են Վենեսուելայի ընդդիմությանը՝ ի դեմս Մարիա Կորինա Մաչադոյի, նրան «ֆաշիստ և հանցագործ» են անվանել[1]։
Թեև ցույցերի մեծ մասը խաղաղ է եղել և տեղի է ունեցել առանց միջադեպերի, բայց եղել են նաև հաղորդումներ համատարած բռնությունների և անկարգությունների մասին[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 29-ի վաղ առավոտյան Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին Էլվիս Ամորոսոյի հայտարարություններից հետո, մեծամասնական ընդդիմությունը, որը համախմբվել էր Մարիա Կորինա Մաչադոյի և Դեմոկրատական միասնական պլատֆորմի թեկնածու Էդմունդո Գոնսալեսի շուրջ, դատապարտել է ընտրակեղծիքները: Մի քանի երկրներ թերահավատորեն են վերաբերվել արդյունքներին՝ կոչ անելով աուդիտ անցկացնել[3][4][5][6][7]։ Մադուրոն երրորդ ժամկետով նախագահ է հռչակվել իշխանափոխությունից ամիսներ առաջ և մինչև քվեարկության ընդհանուր արդյունքների հրապարակումը[8]։ Մաչադոն հայտարարել է, որ իր կուսակցությունը ձեռք է բերել ընտրողների հաշվառման թերթիկները, որոնք ցույց են տալիս, որ Գոնսալեսը հաղթում է մեծ առավելությամբ[9]:
Ո՛չ Մաչադոն, ո՛չ Գոնսալեսը բողոքի ակցիաների կոչ չեն արել, փոխարենը խնդրել են մարդկանց ներկա գտնվել քվեարկության կենտրոններում, քանի դեռ չեն ստացել ձայների հաշվարկները[10]:
Մադուրոն բռնության համար մեղադրել է Գոնսալեսին և Մաչադոյին[11]։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 28
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հուլիսի 28-ին՝ ընտրությունների օրը, Տաչիրայի քաղաքացի Խուլիո Վալերիո Գարսիան սպանվել է մոտոցիկլետների խմբի կողմից։ Այդ օրը եղել է նաեւ չորս վիրավոր[12]։
Նույն օրը վենեսուելացիները բրազիլական Պակարաիմայում, Բոա Վիստայում և Սան Պաուլոյում ցույց են անցկացրել ընդդեմ Մադուրոյի։ Սան Պաուլոյում հարյուրավոր վենեսուելացի միգրանտներ մասնակցել են ցույցի՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և ազատության կոչերի[13]։
Հուլիսի 29
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 29-ին Կարակասի արևելքից արևմուտք և հարավ-արևմուտք կար դատարկ կաթսաների երթեր են սկսել[14][15][16][17]։ Բողոքի ցույցերը սկսվել են կեսօրին մոտ։ Կարակասում ցույցեր են գրանցվել Կատիայի Իսաիաս Մեդինա Անգարիտայում, Ռուպերտո Լուգոյում և Ռուիս Պինեդայում, ինչպես նաև Կարակաս-Լա Գուայրա մայրուղու վրա։ Ֆալկոն նահանգի մի հատվածում նույնպես մարդիկ դուրս են եկել փողոց[18]։ Բողոքի ցույցեր են գրանցվել մայրաքաղաքի տարբեր հանրաճանաչ վայրերում, հատկապես Պետարեի մի քանի հատվածներում[19] ինչպիսիք են Սան Բլաս կամ Լա Դոլորիտա թաղամասերը։ Ոստիկանության մեծ ներկայություն է գրանցվել նաև մայրաքաղաքում։
Ամբողջ երկրում ցուցարարները պատռել են Մադուրոյի նախընտրական պաստառները[20][21]։ Վենեսուելայի կառավարության դեմ հրապարակային ցույցեր են գրանցվել նաև մի քանի արտասահմանյան քաղաքներում, որտեղ վենեսուելական սփյուռքի մեծ ներկայություն կա[22]։
Մարգարիտա կղզում հարյուրավոր խաղաղ բնակիչներ գրավել են Պորլամարի դե Մայո պողոտան՝ քանդելով Մադուրոյի քաղաքական պաստառները: Կորո քաղաքում ցուցարարները քանդել են հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի արձանը[23]։ Արձանների ապամոնտաժումը հետագայում դարձել է համազգային միտում, երբ սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր հայտնել են, որ քանդվել են արձանները, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում և ավաններում բազմաթիվ բոլիվարական քարոզչական պաստառների և որմնանկարների ոչնչացման մասին[24]։ Ոստիկանությունը կրակել և արցունքաբեր գազ է արձակել, ինչի հետևանքով ցուցարարները պատասխանել են քարերով, փայտերով և Մոլոտովի կոկտեյլներով[25]։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությանը օգնել են Մադուրոյի իշխանությանը աջակցող կիսառազմական կազմակերպությունների անդամները[26]։
Հուլիսի 29-ի ցույցերի ժամանակ զոհվել է 2 մարդ (այդ թվում՝ 15-ամյա դեռահաս), 7 ցուցարար վիրավորվել է, 3 չհաստատված մահ՝ հրազենային վնասվածքներից[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Phillips, Tom; Gambino, Lauren (2024-08-01). «Venezuela's Nicolás Maduro blames unrest on far-right conspiracy as isolation grows». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-08-02-ին.
- ↑ «President Maduro Denounces Violence Perpetrated by Far Right in Venezuela». 30 July 2024. Վերցված է 2 August 2024-ին.
- ↑ «Javier Milei: 'Argentina no va a reconocer otro fraude' en Venezuela». infobae (եվրոպական իսպաներեն). 29 July 2024. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Muñoz, Ixchel (29 July 2024). «Costa Rica debe reconocer a Edmundo González presidente de Venezuela, pide Bojorges». El Mundo CR (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Cerda, Luis (29 July 2024). «Presidente Boric y proclamación de Maduro como ganador: "No reconoceremos ningún resultado que no sea verificable"». La Tercera. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ «Canciller González-Olaechea condena 'fraude' perpetrado en Venezuela». Gestión (իսպաներեն). 29 July 2024. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ «En Uruguay el oficialismo denuncia fraude tras anuncio de victoria de Nicolás Maduro». El Observador (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ «A pesar del reclamo internacional, proclamaron a Nicolás Maduro como presidente de Venezuela». Ámbito. 29 July 2024. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Kahn, Carrie; Otis, John (30 July 2024). «Venezuela's Maduro threatens reprisals as disputed election protests become deadly». NPR.
- ↑ Moleiro, Alonso (29 July 2024). «María Corina Machado rechaza reconocer como ganador a Maduro: 'Venezuela tiene un nuevo presidente electo y es Edmundo González'». El País América (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Kahn, Carrie; Otis, John (30 July 2024). «Venezuela's Maduro threatens reprisals as disputed election protests become deadly». NPR.
- ↑ Hernández, Rosalinda (29 July 2024). «Táchira: con un fallecido y varios heridos cierra proceso electoral». El Estímulo (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Rodrigues, Caíque (29 July 2024). «Venezuela volta a reabrir fronteira com o Brasil após fechar por 1h». G1 (պորտուգալերեն). Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Sequera, Vivian (29 July 2024). «Venezuelan protests break out as government claims election win». Reuters. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ «La semana comenzó con cacerolazos en toda Caracas». El Estímulo (իսպաներեն). 29 July 2024. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ «Se registran fuertes cacerolazos en Caracas un día después de las elecciones en Venezuela en repudio al fraude de Maduro». infobae (եվրոպական իսպաներեն). 29 July 2024. Արխիվացված օրիգինալից 29 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ «Caracas amanece con calles vacías y cacerolazos resonando en diferentes barrios de la ciudad». NTN24 (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Garcia, Ariadna (29 July 2024). «Rechazan resultados del CNE: cacerolazos y protestas en distintas partes del país». TalCual (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Singer, Florantonia (29 July 2024). «Gritos de fraude, protestas y cacerolazos en los barrios contra la proclamación de Maduro». El País América (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 29 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Goodman, Joshua; Cano, Regina Garcia (29 July 2024). «Venezuelans take to streets of Caracas to protest Maduro's claim that he won presidential election». Associated Press. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Pozzebon, Stefano (29 July 2024). «See how Venezuelans are using pots to protest Maduro's victory». CNN. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Pozzebon, Stefano (29 July 2024). «See angry Venezuelans living abroad react to President Maduro's election win claim». CNN. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 29 July 2024-ին.
- ↑ Venezuela opposition says its victory is irreversible, citing 73% of vote tallies
- ↑ «Venezuela protesters target Hugo Chávez statues amid disputed election». The Guardian. 30 July 2024.
- ↑ Montero, Mario Guillén (29 July 2024). «Se avivan protestas en Nueva Esparta por rechazo a los resultados electorales». El Sol de Margarita. Արխիվացված օրիգինալից 30 July 2024-ին. Վերցված է 30 July 2024-ին.
- ↑ «Массовые протесты в Венесуэле Николас Мадуро вновь объявил себя президентом, оппозиция заявляет о своей победе на выборах. В Каракасе и других городах акции переросли в столкновения с полицией». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-07-30-ին.
- ↑ Resultados de las elecciones en Venezuela 2024, en vivo. La represión a las protestas deja al menos dos muertos y 46 detenidos