Վելիկոպոլսկի ազգագրական պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելիկոպոլսկի ազգագրական պարկ
Տեսակթանգարան
ԵրկիրԼեհաստան
ՏեղագրությունDziekanowice, Greater Poland Voivodeship?
ՎայրՁեկանովիցե (Վելիկոպոլսկի վոյեվոդություն)
Հիմնադրվել էսեպտեմբերի 29, 1975
Կայքlednicamuzeum.pl
Քարտեզ
Քարտեզ

Վելիկոպոլսկի ազգագրական պարկ (լեհ.՝ Wielkopolski Park Etnograficzny), թանգարան բաց երկնքի տակ՝ Լեդնիցայի ազգային պարկում գտնվող Լեդնիցա լճի ափին, Ձեկանովիցե (Վելիկոպոլսկի վոյեվոդություն) գյուղի մոտ, Լեհաստան։ Թանգարանը ցուցադրում է ժողովրդական ճարտարապետության նմուշներից, 20--րդ դարի հոգևոր և նյութական մշակույթի առարկաներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շինարարությունը սկսվել է 1975 թվականի սեպտեմբերի 29-ին։ 1982 թվականի հունիսի 1-ին բացվեց հասարակական այցելությունների համար առաջին ցուցադրությունը, իսկ 1993 թվականի մայիսի 25-ին տրվեց թանգարանի կարգավիճակ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրված են տներ և գյուղատնտեսական շենքեր։ Օբյեկտները տեղադրված են այնպես, որ նրանք ներկայացնեն 20-րդ դարի սկզբի և առաջին կեսի վելիկոպոլկյան գյուղի փոքրիկ կերպար։ Հավաքածուն լրացնում է փայտյա եկեղեցին, ժամատունը, բարոկկոյի ոճով առանձնատունը, պանդոկը, հողմաղացը և ջրաղացը։ Ամենահին շենքը 1935 թվականից է։ Բոլոր ցուցանմուշերում ներկայացված են կենցաղի առարկաներ, ամենահինը 1962 թվականից է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելիկոպոլսկի ազգագրական պարկ» հոդվածին։