Վեդո
Վեդո | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հարավային Կորեա |
Վարչատարածք | Իրուն-մյոն |
Ջրլիցի ափին | Դեղին ծով |
Վեդո (հանգըլ՝ 외도, հանջա՝ 外島), կղզի Դեղին ծովում։ Պատկանում է Հարավային Կորեային։ Կղզին կազմում է Հարավային Գյոնգսանգ նահանգի Կոջե քաղաքի մի մասը։
Հայտնի է «Hallyeo Haesang National Park» ազգային պարկի ծովեզրյա բուսաբանական այգիներով, որոնք կառուցվել են Լի Ջանգ Հոյի և իր կնոջ կողմից, ովքեր 1969 թվականին բնակություն են հաստատել կղզում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում կղզին վատ բնակեցված քարքարոտ տարածք էր։ Մեկուսացված լինելու պատճառով չկար էլեկտրաէներգիա և հեռախոսային կապ։ Կար ընդամենը 8 տուն։
1969 թվականին Լի Չան Հոն և նրա կինը սկսեցին կառուցել այգին։ Սկզբում նրանք աճեցրին մանդարին, սակայն դա նրանց չհաջողվեց, և նրանց սկսեցին կառուցել բուսաբանական այգի[1]։
Բուսաբանական ակտիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին ավելի քան 3000 տեսակ բույսերի (ներառյալ մերձարևադարձային բույսերի) տուն է․ այդ տեսակներից են կակտուսը, արմավենին, էվկալիպտը, ձիաձետը, ագավան։ Այգին այնքան գեղեցիկ է, որ Կորեայում այն դրախտ են անվանում[2]։ Այգու միջով են անցնում մեծ թվով զբոսաշրջային էքսկուրիաների երթուղիները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 외도관광
- ↑ Official tour page of Geoje city(չաշխատող հղում)
- ↑ Excursion ship Agency(Kor)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oedo tourism(չաշխատող հղում)
- Oedo featured on JustEnoughKorean.com Արխիվացված 2010-02-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդո» հոդվածին։ |
|