Վեդիական մելիթեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեդիական մելիթեա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Նիմֆալիդներ
Տեսակ Վեդիական մելիթեա
Լատիներեն անվանում
Melitaea vedica


Վեդիական մելիթեա (լատին․՝ Melitaea vedica), նիմֆալիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16-18 մմ առջևի թևի երկայություն ունեցող ոչ խոշոր չափի թիթեռէ, որի թևերի ընդհանուր գուներանգը դեղնաօքրագույն է, իսկ առջևի և հետին թևերը՝ սեռին բնորոշ սև պտերի տրամակապերով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ճյուղավորմանը բնորոշ տեսակ է, որը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական արգելոցից (Գառնիի և Վեդիի հատվածներ) և Երանոս լեռանը անմիջապես հարող տարածքներից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են միջնալեռնային աղքատ քսերոֆիտային բուսականությամբ խճաքարային-կավային փլվածքներում, տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը մայիսի կեսից մինչև հունիսի սկիզբ է։ Թրթուրները զարգանում են Serratula serratuloides բույսի տերևների վրա[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը և դար փոփոխության միտումները համեմատաբար բարձր է՝ զգալի տատանումներով տարբեր տարիներին։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.