Վարոս Շահմուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարոս Շահմուրադյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1940(1940-09-02)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհուլիսի 13, 1977(1977-07-13)[1] (36 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1961)
Մասնագիտություննկարիչ
 Varos Shahmuradyan Վիքիպահեստում

Վարոս Աշոտի Շահմուրադյան (սեպտեմբերի 2, 1940(1940-09-02)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 13, 1977(1977-07-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Մոսկվայի գեղարդյունաբերական բարձրագույն ուսումնարանը։ 1967-1974 թվականներին դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1976-1977 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կապույտ նատյուրմորտ», 1971, ՀԱՊ

Հեղինակ է երփնագիր նատյուրմորտների, դիմանկարների, թեմատիկ հորինվածքների, գրաֆիկական թերթերի։ 1960-ական թվականների գործերում ազգային, դասական և արդիական արվեստի ձևամիջոցների զուգորդմամբ Շահմուրադյանը հասել է ընդհանրացումներով հարուստ լուծումների՝

  • «Նատյուրմորտ։ Լուսամուտի մոտ», 1962
  • «Մայրություն», 1967
  • «Իմ նախնիները», 1968
  • «Ռեքվիեմ», 1969
  • «Հին օրհնություն», 1969

1970-ական թվականներին Շահմուրադյանը դիմել է երկրաչափական կառուցիկ ձևերով հարուստ դեկորատիվ հնարանքների՝

  • «Պատուհան» և «Արվեստանոցում» նկարաշարեր, 1970-1976
  • «Կեսօր», 1972
  • «Ձկներ և կարմիր բալեր», 1974
  • «Ձոն», 1975
  • «Թիթեռ», 1976
  • «Ալբատրոս», 1976
  • «Սոնետ. Գարուն-Աշուն», 1977

Ստեղծել է նաև հորինվածքներ՝ արծնապատման տեխնիկայով («Նկարչուհու մոտ», 1974)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1977, 1980 թվականներ), Տարտուում (1981)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 426.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարոս Շահմուրադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 426