Վարդկակաչ Յուլիայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդկակաչ Յուլիայի
Վարդկակաչ Յուլիայի
Վարդկակաչ Յուլիայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Վարդակակաչ (Tulipa)
Տեսակ Վարդկակաչ Յուլիայի (T. julia)
Միջազգային անվանում
Tulipa julia

Վարդկակաչ Յուլիայի (լատին․՝ Tulipa Julia), շուշանազգիների ընտանիքին պատկանող սոխուկավոր, լուսասեր, չորադիմացկուն ու ցրտադիմացկուն բազմամյա բույս, որը տարածված է Արարատյան դաշտում և Հայաստանի մի շարք շրջաններում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի ծաղկապատը խոշոր է, պսակաթերթիկները հասնում են 2,5-4,5 սմ երկարության, վառ կարմիր են՝ հիմքում սև, դեղին եզրաշերտ ունեցող բծով։ Առէջաթերթիկները սև են, մերկ։ Սուխուկը համեմատաբար խոշոր է՝ 2,5-3 սմ տրամագծով, թաղանթը ներսի կողմից խիտ թաղիքանման մազմզուկապատ է։ Ծաղկակիրը հասնում է 20—40 սմ բարձրության և ավարտվում է մեկ ծաղկով։ Սոխուկավոր բազմամյա է, ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին։ Տարածված է Արարատյան դաշտում և Հայաստանի մի շարք այլ շրջաններում։ Յուլիայի վարդկակաչը ներկայումս մշակության մեջ լայնորեն տարածված տեսակների սկզբնաղբյուրներից մեկն է համարվում։

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, աճում է չոր, քարքարոտ լանջերում, սակայն լավ է ծաղկում սննդանյութերով հարուստ, փուխր, օդաթափանց և ջրաթափանց ավազակավային ստրուկտուրային հողերում։ Բավականին կրասեր է։ Յուլիայի վարդկակաչի տարածման սահմանը նույնպես ներկայումս մեր հանրապետությունում արագորեն կրճատվում է։ Պատճառը սոխերով բույսի հավաքումն է։ Մշակության մեջ մտցնելը կնպաստի այս տեսակի պահպանության գործին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդկակաչ Յուլիայի» հոդվածին։