Վարդան Սամվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Սամվելյան
Ծնվել էհունվարի 5, 1901(1901-01-05)
Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 4, 1956(1956-08-04) (55 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ և երաժշտագետ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայֆիլհարմոնիա, Մոսկվայի հայ կուլտուրայի տուն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հայֆիլհարմոնիա և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Վարդան Տիգրանի Սամվելյան (հունվարի 5, 1901(1901-01-05), Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1956(1956-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահավաք, երգիչ, երաժշտագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Սամվելյանը ծնվել է 1901 թվականին Վաղարշապատում: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի կոնսերվատորիայում (1923-1936 թ.)։ Եղել է Երևանի կոնսերվատորիայի (1933-1936 թ.), Հայֆիլհարմոնիայի (1937-1938 թթ.), Մոսկվայի հայ կուլտուրայի տան (1940-1941 թթ.), Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի (1941-1943 թթ.) տնօրեն, Հայֆիլհարմոնիայի մենակատար (1943 թ.-ից), Հայկական ԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի գիտաշխատող (1949-1956 թթ.)։ Զբաղվել է հայկական ժողովրդական երգերի հավաքմամբ, կատարել է երաժշտաազգագրական, գիտահետազոտական աշխատանք, գրել հոդվածներ, մենագրություններ հայ երաժշտության պատմության, տեսության, հայ երաժշտական գործիչների մասին։ Կազմել է Երգարան (1948 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 161 CC-BY-SA-icon-80x15.png