Վարդան Մարաշլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Մարաշլյան
Ծնվել էհուլիսի 8, 1975(1975-07-08) (43 տարեկան)
Ազգությունհայ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ և հասարակական գործիչ

Վարդան Գրիգորի Մարաշլյան (ծնվ.՝ 1975 հուլիսի 8, Երևան), հայ հասարակական և պետական գործիչ, Վերադարձ Հայաստան հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի հուլիսի 8-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։

  • 1992 թվականին ավարտել է Մոսկվայի թիվ 345 դպրոցը։
  • 1997 թվականին ավարտել է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ակադեմիան` ստանալով «Համաշխարհային տնտեսագիտություն» որակավորումը։
  • 1998-2009 թվականներին Մոսկվայի պետական համալսարանում հանդես է եկել հեղինակային դասախոսություններով «Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և միջազգային առևտուրը», «Ոչ առևտրային ծրագրերի ղեկավարման միջազգային փորձը», «Անշարժ գույքի առևտրային ծրագրերի ղեկավարում» թեմաներով։
  • 1995-1998 թվականներին աշխատել է Ռուսաստանի բանկային համակարգում՝ որպես ֆինանսական ակտիվների գործարքների գծով մասնագետ։
  • 1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի օգնական։
  • 2000-2001 թվականներին աշխատել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ՀԿ փորձագետ։
  • 2001-2004 թվականներին աշխատել է Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության տնտեսական քաղաքականության գծով փորձագետ։
  • 2004-2005 թվականներին աշխատել է «Սոգլասիե» ՓԲԸ փոխնախագահ։
  • 2005-2007 թվականներին աշխատել է բրիտանական «Նորման Ասսետ Մենեջմենտ» կազմակերպության տարածաշրջանային զարգացման ներկայացուցչության տնօրեն։
  • 2007-2008 թվականներին աշխատել է «Պրոմսվյազբանկ» ՓԲԸ-ում՝ որպես առևտրային անշարժ գույքի գործարքների վարչության պետ։
  • 2008-2010 թվականներին աշխատել է «Էր Սի Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես զարգացման ծրագրերի վարչության պետ։
  • 2010 թ. մարտի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ[2]։
  • 2012 թ. հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 8 գիտական աշխատությունների հեղինակ է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, կինը՝ Էմմա Մարաշլյան։ Ունեն երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]