Վարդան Ազնաուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազնաուրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Վարդան Ազնաուրյան
Ծնվել էօգոստոսի 23, 1965(1965-08-23) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003)
Ծնողներհայր՝ Արտաշես Ազնավուրյան
ՎիքիդարանՎարդան Ազնաուրյան

Վարդան Արտաշեսի Ազնաուրյան (օգոստոսի 23, 1965(1965-08-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ-քիթ-կոկորդ-ականջաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2004): Հայատանում առաջին անգամ մշակել և կիրառել է քթի միջնապատի և քթի արտաքին թերության միամոմենտ շտկման վիրաբուժական մեթոդը[1]:

Արտաշես Ազնաուրյանի որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Ազնաուրյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում: 1988 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1988-1990 թվականներին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում անցել է կլինիկական օրդինատուրա օտորինոլարինգոլոգիա մասնագիտությամբ: 1990-1993 թվականներին եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1994 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը (ԱՆ Հետբուհական կրթության ռուսական ակադեմիա, Մոսկվա): 1995-1997 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1997-2004 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ: 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Դեստրուկտիվ հիվանդությունների բուժման, քթի միջնապատի և արտաքին համակցված դեֆորմացիաների շտկման ժամանակակից մոտեցումները» թեմայով: 2004 թվականին եղել է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր:

Աշխատանքները վերաբերում են արտաքին քթի և քթի միջնապատի կառուցվածքախախտման և համակցված ձևախախտումների բուժման ժամանակակից եղանակներին[2]: Գործնականում քթաբուժության մեջ առաջինն է կիրառել հակաբորբոքային ազդեցությամբ օժտված և ոսկրառաջացումն արագացնող պատվաստանյութեր: Քթի պլաստիկ և վերականգնող վիրահատությունների ժամանակ քթի ձևի ընտրության համար Ազնաուրյանը Հայաստանում առաջինն է կիրառել մարդաչափական տվյալների համակարգչային գնահատման եղանակը՝ ռինոպլաստիկայի և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ընթացքում:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտոլարինգոլոգիայի Լ. Ի. Սվերժենսկու անվան գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի համագործակից (2015):
  • Գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիայի անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ ոսկե մեդալ (2):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.ysmu.am http://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2019-08-10 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: