Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ
Տեսակհամերգասրահ և կոնֆերանսների կենտրոն
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունTrnje? և Զագրեբ
ՎայրMartinovka?
ՀասցեTrg Stjepana Radića 4, 10000 Zagreb[1]10000
Անվանված էՎատրոսլավ Լիսինսկի
Հիմնադրված է1973
Բացվածդեկտեմբերի 28, 1973[2]
ՃարտարապետMarijan Haberle?
Պարգևներ
ԻրադարձություններՈրոշման ընդունում, շինարարություն, բացում[2] և opening ceremony?[2]
Ժառանգության կարգավիճակRegister of Cultural Goods of Croatia?[4]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ (խորվ.՝ Koncertna dvorana Vatroslava Lisinskog), մեծ համերգասրահ, հանդիսությունների կենտրոն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Անվանվել է 19-րդ դարի խորվաթ կոմպոզիտոր Վատրոսլավ Լիսինսկու անունով[5]։ Կառույցն ունի 1841 նստատեղ ունեցող մեծ սրահ և 305 նստատեղ ունեցող փոքր սրահ[5]։ Մեծ նախասրահը կրկնապատկում է ցուցահանդեսային տարածքը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբում բազմաֆունկցիոնալ սրահ կառուցելու մասին որոշումն ընդունվել է 1957 թվականին[6]։ Շենքի դիզայնի մրցույթը շահել է Մարիան Հաբերլեի գլխավորած ճարտարապետների խումբը[6]։ Շինարարությունը սկսվել է 1961 թվականին[6], սակայն 1964 թվականին Զագրեբում տեղի ունեցած ջրհեղեղի ու ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարության ավարտումը ձգձգվել է[7]։ Սրահը բացվել է 1973 թվականի դեկտեմբերի 29-ին[7]։

Համերգասրահը կազմակերպել է տարբեր ժանրերի երաժիշտների մի շարք համերգներ, հաճախակի հանդես են գալիս խորվաթ հայտնի երգիչներ Միրոսլավշկորոն, Մարկո Պերկովիչը։ Համերգասրահը ծառայում է որպես դասական երաժշտության, օպերայի, բալետային և թատերական ներկայացումների համար բեմ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային համաժողովների և հանդիսությունների վայր[5]։ Գործունեության առաջին 30 տարիների ընթացքում կենտրոնն ունեցել է 10 միլիոն այցելու[8]։ 2007 թվականին սրահում կազմակերպվել է 450 միջոցառում, որին մասնակցել է շուրջ 760000 մարդ[5]։

1989 թվականի վերանորոգումից հետո 1990 թվականին Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահում է կազմակերպվել Եվրատեսիլ երգի մրցույթը[9][10]։ 1992 թվականին ամբողջությամբ փոխվեց կենտրոնի պղնձե տանիքը[10]։ Հետագա վերակառուցման և հարդարման աշխատանքները կատարվել են 1999 և 2009 թվականներին[11][12]։

Մեծ սրահը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.lisinski.hr/hr/kontakti/
  2. 2,0 2,1 2,2 https://www.lisinski.hr/hr/o-nama/povijest/
  3. https://www.zagreb.hr/u-1990-godini-za-1989-godinu/28622
  4. https://registar.kulturnadobra.hr/#/details/Z-677
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Vatroslav Lisinski Concert Hall Celebrates 35 Years». Zagreb Tourist Board. Վերցված է 2008 թ․ մարտի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Povijest dvorane». lisinski.hr (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 Turkalj, Nenad (2000 թ․ դեկտեմբերի 29). «Fenomen "Dana Dvorane"» (PDF). Vjesnik (Croatian). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «30 godina koncertne dvorane "Vatroslava Lisinskog" u Zagrebu». Index.hr (Croatian). 2003 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Eurovision Song Contest 1990». European Broadcasting Union. Վերցված է 2008 թ․ մարտի 2-ին.
  10. 10,0 10,1 «Concert Hall 'Vatroslav Lisinski' Zagreb». Investinženjering. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  11. «Concert and Congress Hall Vatroslav Lisinski». Zagreb Convention Bureau. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  12. «Lisinski AZtheBest otvara se 16. listopada». Radio101.hr (Croatian). Radio 101. 2009 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ» հոդվածին։