Վասիլ Ցանկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլ Ցանկով
բուլղար․՝ Васил Цанков
Professor Vassil Tzankov 1977.jpg
Ծնվել էապրիլի 2, 1905(1905-04-02)
Գորնա Օրյախովիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 25, 1986(1986-08-25) (81 տարեկանում)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանCentral Sofia Cemetery
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մասնագիտությունհնէաբան և կենդանաբան
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Vassil Tzankov Վիքիպահեստում
«Բուլղարիայի հանածոներ» (բուլղար․՝ Фосилите на България), հատոր հինգերորդ
Վասիլ Ցանկովի շիրիմը Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը (42°42.803′ հս․ լ. 23°20.193′ ավ. ե. / 42.713383° հս․. լ. 23.336550° ավ. ե. / 42.713383; 23.336550)

Վասիլ Ցանկով Ցանկով (բուլղար․՝ Васил Цанков Цанков, 15 ապրիլի, 1905, Գորնա Օրյախովիցա, Բուլղարական իշխանություն - 25 օգոստոսի, 1986, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երկրաբան-հնէաբան, երկար տարիներ եղել է Սոֆիայի համալսարան հնէաբանության ամբիոնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Ցանկովը ծնվել է 1905 թվականի ապրիլի 15-ին բժիշկ-անասնաբույժի ընտանիքում։ Սովորել է Սոֆիայի համալսարանում՝ ստանալով երկրաբանի մասնագիտություն։ 1929 թվականի հոկտեմբերի 27-ին Սոֆիայի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բնական գիտությունների բնագավառում և դարձել առաջին երկրաբանը, որ այդ ինստիտուտում պաշտպանել է նման ատենախոսություն[1][2][3]: Հնէաբանություն է ուսումնասիրել Վիեննայում (1936), Փարիզում (1938-1939) և Բեռլինում (1941)։ 1939 թվականի սկզբին նշանակվել է Բուլղարիայի առևտրի նախարարության երկրաբանության բաժնի ղեկավար։ 1941 թվականից Վասիլ Ցանկովը ղեկավարել է բնական պաշարների տնօրինման կազմակերպության երկրաբանական ուսումնասիրությունների բաժինը, որն իր հետազոտություններում առաջին անգամ սկսել է կիրառել միկրոհնէաբանական մեթոդներ։ 1944 թվականին վերադարձել է աշխատելու Սոֆիայի համալսարանում, իսկ 1967 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1955-1956 թվականներին Վասիլ Ցանկովը եղել է Հանհա-երկրաբանական ուսումնասիրությունների կառավարչությանը կից Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ։

Վասիլ Ցանկովը հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ՝ նվիրված պղնձի դարաշրջանի հնէաբանությանն ու շերտագիտությանը։ Նա «Բուլղարիայի հանածոներ» (բուլղար․՝ Фосилите на България) բազմահատոր հրատարակության հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը, ինչպես նաև Սոֆիայի համալսարանին կից Հնէաբանության ու պատմական երկրաբանության թանգարանի ներկայիս ցուցանմուշների հավաքածուի ստեղծողը[4]:

Վասիլ Ցանկովը մահացել է 1986 թվականի օգոստոսի 25-ին Սոֆիայում։ Թաղված է Սոֆիայի Կենտրոնական գերեզմանատանը։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Палеонтология, Наука и изкуство, София: 1969
  • Стратиграфия на България (редакция с Хр. Спасов), Наука и изкуство, София, 1968
  • Фосилите на България (обща редакция), Издателство на БАН, София, 1965

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]