Վասիլի Կուշնարյովի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Կուշնարյովի եկամտաբեր տուն
Տեսակշենք և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Пушкинская, 51, г. Ростов-на-Дону, Россия
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Վասիլի Կուշնարյովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Василия Кушнарёва), շենք Դոնի Ռոստովի Պուշկինի փողոցում (տուն №51)։ Առանձնատունը կառուցվել է 1900-ական թվականների սկզբին[1]։ Այն պատկանել է ռոստովցի հայտնի գործարանատեր Յակով Կուշնարյովի եղբորը` Վասիլի Սեմյոնովիչ Կուշնարյովին[2]։ Ներկայումս շենքը Հարավային ռազմական օկրուգի տնօրինության տակ է[1]։ Վասիլի Կուշնարյովի եկամտաբեր տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտաբեր տունը կառուցվել է 1900-ական թվականների սկզբին` Յակով Կուշնարյովի ծխախոտի ֆաբրիկայից ոչ հեռու։ Առանձնատունը պատկանել է նրա ավագ եղբորը` Վասիլի Կուշնարյովին։ Եկամտաբեր տան բակից ելք կար դեպի հեղինակավոր «Բուֆֆ ամառային թատրոն-զբոսայգի»։ Կուշնարյովի տանը տեղավորված էր բակի կողմից բաց պատշգամբով ռեստորան[2]։

Խորհրդային իշանության հաստատումից հետո 1920-ական թվականներին շենքն ազգայնացվեց և հանձնվեց Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի տնօրինությանը[1]։ Կուշնարյովի նախկին տանը սկսեց գործել ճաշարան[2]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերվել է շենքի տանիքը, որը հետո վերականգնել են որոշ փոփոխություններով[2]։ 2012 թվականին Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի շտաբն անցկացրել է շենքի վերանորոգում, որի ընթացքում ձևափոխվել է տանիքը և փոխվել ճակատի տեսքը[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտաբեր տան ճակատը ձևավորված է արևելյան ոճով, ինչը բնորոշ է այն ժամանակների ակումբային շենքերին։ Շինությունը երկհարկանի է, բարձր ցոկոլով։ Վերին հարկի լուսամուտատեղերն ունեն կիսաշրջանաձև ավարտ։ Պատուհանների կամարաղեղները հենվում են բյուզանդական կրկնակի սյուներին։ Ճակատն ավարտվում է ցածր ճաղաշարով բարձր քիվով։ Շենքը զարդարում են արևելյան նախշերով բազմաթիվ դեկորատիվ տարրեր։ Ի սկզբանե շենքի տանիքին կար գմբեթ, իսկ տան արևելյան մասում եղել է մարմարե սանդուղք[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Доходный дом В.С. Кушнарева». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 23—27. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Елена Слепцова (2012 թ․ հունիսի 6). «Армия воюет с культурой?». Наше Время. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.