Բուֆ (թատրոն, Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Բուֆ
Ростов-на-Дону (до 07.11.1917). Сад и театр Буфф.jpg
Տեսակ թատրոն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Հիմնադրված է 1910
Քանդվել է 1942
Բուֆ (թատրոն, Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Բուֆ (թատրոն, Դոնի Ռոստով)
Կոորդինատներ: 47°13′26.400000099988″ հս․ լ. 39°42′12.960000100006″ ավ. ե. / 47.22400000002777176° հս․. լ. 39.70360000002777667° ավ. ե. / 47.22400000002777176; 39.70360000002777667

«Բուֆ» թատրոն (ռուս.՝ Театр «Буфф»), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի ամառային թատրոնը 20-րդ դարի առաջին կեսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային թատրոնը և նրան պատկանող այգին տեղակայված էին ներկայիս Մ. Գորկու փողոցի և Օստրովսկու նրբանցքի անկյունում։ Թատրոնի շենքը հարում էր Վ. Ս. Կուշնարյովի եկամտաբեր տանը[1] (Պուշկինի փողոց, 51)։ Թատրոնը հանդիսականների համար բացվել է 1910 թվականի սեպտեմբերի 19-ին[2]։

Թատրոնը բացվելու մասին թերթում տպագրված ազդագիրը հայտարարում էր[3].

Aquote1.png Այս տարվա սեպտեմբերին բացվելու է նոր՝ «Բուֆ» թատրոնը, Պոչտովի նրբանցքի և Սեննայա փողոցի անկյուն, Մաշոնկինի կրկես-թատրոնի մոտ։ Դահլիճի շքեղ ձևավորում։ Հարմարավետ կաբինետներ։ Ժամանակակից ոճով։ Հարմարավետ օթյակներ։ Էլեկտրական կահավորանք։ Ամբողջովին նոր սպասք, կահավորանք և զարդարանք։ Բացմանը հրավիրված են ռուսական և օտարերկրյա վարիետե թատրոնների դերասանուհիներ և դերասաններ։ Մանրամասները՝ ժամանակին ազդագրերում։ Հատուկ ուշադրություն կդարձվի խոհանոցին, գինիների գնացուցակին և ծառաներին՝ հարգարժան հանրությանը ազատ ժամերին նոր՝ «Բուֆ» թատրոն այցելելու համար։
- Տնօրենություն՝ Վ. Մ. Բորիսլավսկի և Ե. Մ. Գերշոյգ
Aquote2.png


Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ, ինչպես քաղաքի այլ թատերական հաստատությունները, «Բուֆ» թատրոնը ևս եղել է հանրահավաքների և հանդիպումների վայր։ Հայրենական մեծ պատերազմի  տարիներին թատրոնի շենքն այրվել է և այլևս չի վերականգնվել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Сидоров. Энциклопедия Старого Ростова и Нахичевани-на-Дону. Ростов-н/Д, 1993.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]