Վասիլի Կարատիգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Վասիլի Կարատիգին
Каратыгин.jpg
Ծնվել է փետրվարի 26 (մարտի 10), 1802
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է մարտի 13 (25), 1853 (51 տարեկանում)
Մահվան վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն դերասան
Ծնողներ հայր՝ Q4214357?, մայր՝ Q4214370?
Ամուսին(ներ) Alexandra Kolosova

Վասիլի Անդրեևիչ Կարատիգին (փետրվարի 26 (մարտի 10), 1802, Սանկտ Պետերբուրգ - մարտի 13 (25), 1853, Սանկտ Պետերբուրգ), ռուս դերասան։

1820-ից աշխատել է Պետերբուրգի Մեծ թատրոնում, 1832-ից՝ Ալեքսանդրյան թատրոնում։ Վաղ շրջանում հետևել է կլասիցիզմի ավանդույթներին։ Հանդես է եկել Ուիլյամ Շեքսպիրի, Ֆրիդրիխ Շիլլերի, Պիեռ Կոռնելի, Ժան Ռասինի, Ալեքսանդր Սումարոկովի, Վլադիսլավ Օզերովի և այլոց ողբերգություններում, ինչպես և մելոդրամաներում ու ռոմանտիկական դրամաներում։ Լավագույն դերերից են՝ Վելիզարիոս (Շենկի «Վելիզարիոս»), Լյուդովիկոս XI (Աուֆենբերգի «Կախարդված տուն»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ»)։ 1830-ական թվականներին խաղը մոտեցել է ռոմանտիկ ոճին։ Եղել է Չացկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Դոն Գուանի, Բարոնի (Պուշկինի «Քարե հյուրը», «Ժլատ ասպետը») դերերի առաջին կատարողը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311 CC-BY-SA-icon-80x15.png