Ալեքսանդր Սումարոկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սումարոկով
Ծնվել էնոյեմբերի 14 (25), 1717[1] կամ նոյեմբերի 25, 1717(1717-11-25)[2]
ԾննդավայրԼապենրանտա, County of Viborg and Nyslott, Շվեդիա
Վախճանվել էհոկտեմբերի 1 (12), 1777[1] (59 տարեկան) կամ հոկտեմբերի 12, 1777(1777-10-12)[2] (59 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][3]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, լիբրետիստ, գրող, գրական քննադատ, երգիծաբան և նմանակող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս (1740)
Ժանրերպոեզիա և դրամա
Գրական ուղղություններկլասիցիզմ
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան
ԶավակներԵկատերինա Կնյաժնինա
 Alexander Sumarokov Վիքիպահեստում

Ալեքսանդր Պետրովիչ Սումարոկով (նոյեմբերի 14 (25), 1717[1] կամ նոյեմբերի 25, 1717(1717-11-25)[2], Լապենրանտա, County of Viborg and Nyslott, Շվեդիա - հոկտեմբերի 1 (12), 1777[1] կամ հոկտեմբերի 12, 1777(1777-10-12)[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3]), ռուս գրող։ Սերում է հին ազնվականական գերդաստանից։

1732—1740 թվականներին սովորել է ցամաքային զորքերի շլյախտական կորպուսում։ Ճանաչվել է ձեռագիր վիճակում տարածվող սիրային երգերով։ Սումարոկովը երգերից անցել է չափածո ողբերգությունների՝ «Խորև» 1747, «Համլետ» 1748, «Սինավն ու Տրուվորը» 1750, որոնցում սիրո թեման միահյուսված է հասարակական փիլիսոփայական խնդիրների հետ։ Նրա պիեսները կազմել են ռուս, առաջին պրոֆեսիոնալ մշտական հրապարակային թատրոնի խաղացանկի հիմքը։ 1756—1761 թվականներին Սումարոկովը եղել է այդ թատրոնի տնօրենը։ 1759 թվականին հրատարակել է «Աշխատասեր մեղու» («Трудолюбивая пчела») ռուսական առաջին գրական հանդեսը։ 1750-ական թվականների վերջերին 1760-ական թվականների սկզբներին գրել է բյուրոկրատական կամայականությունը, կաշառակերությունը, ճորտերի նկատմամբ կալվածատերերի անմարդկային վերաբերմունքը խարազանող առակներ։ 1770-ական թվականներին ստեղծել է իր լավագույն կատակերգությունները («Երևակայական եղջյուրակիրը», «Մայրը՝ աղջկա մրցակցուհի», «Բարբաջող կինը», բոլորն էլ՝ 1772) և ողբերգությունները («Ինքնակոչ Դմիտրին», 1771, «Մստիսլավ», 1774)։ Հրատարակել է «Երգիծանքներ» և «Էլեգիաներ» (երկուսն էլ՝ 1774) ժողովածուները։ Իր աշակերտների և հետևորդների հետ Սումարոկովը նպաստել է կլասիցիզմի հաստատմանը ռուսական գրականության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 190