Վասիլի Բեդնով
Վասիլի Բեդնով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 2, 1874 |
Ծննդավայր | Շիրոկոե, Kherson Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 1, 1935 (61 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Odesa Theological Seminary? |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Q4071695?, Q4174423?, Ուկրաինական ազատ համալսարան և Վարշավայի համալսարան |
![]() |
Վասիլի Բեդնով (հունվարի 2, 1874, Շիրոկոե, Kherson Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 1, 1935, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), ուղղափառ եկեղեցու պատմաբան, գավառագետ, հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1874 թվականի հունվարի 2-ին՝ Խերսոնյան նահանգի Շիրոկոյե ավանում `գաղթականի ընտանիքում։ 1896 թվականին ավարտել է Օդեսայի հոգևոր ճեմարանը։ 1898-1902 թվականներին սովորել է Կիևյան հոգևոր ակադեմիայում։ 1902-1903 թվականներին Աստրախանի հոգևոր սեմինարիայում դասավանդել է աստվածաբանություն և պատմություն։ 1903 թվականներից եղել է տեսուչի օգնական և Եկատերինոսլավսկի հոգևոր ճեմարանի ուսուցիչ։ 1909 թվականներից եղել է աստվածաբանության մագիստրոս։ 1918 թվականներից եղել է Ուկրաինայի պետական համալսարանի՝ Կամենեց-Պոդոլսկի պրոֆեսոր։
1920 թվականին Բեդնովն և իր որդին ուկրաիանական բանակի մի մասի հետ լքում են Ուկրաինան։ Ուկրաիանական բանակը Լեհաստանի տարածքում ինտերնացիոնալացված է եղել։ Ճամբարում են հայտնվել նաև երկու Բեդնովները։ Պահվում էր Տարնովայի, Կրեմենցի, Մակովե-Մազավեցկիի փախստականների ճամբարում։ 1922 թվականից ապրել է Պրահայում, եղել է Ուկրաինայի ազատ համալսարանի և տնտեսական ակադեմիայի պրոֆեսոր, ուկրաինական մշակույթի լիգայի նախագահ և ուկրաիանական պատմա-բանասիրական ընկերության անդամ։ 1928 թվականից եղել է Վարշավայում պատարագի և Վարշավայի համալսարանի եկեղեցու ընդհանուր պատմության պրոֆեսոր, Աստվածաշնչի ուկրաիներեն թարգմանության և Վարշավայում ուկրաինական գիտության համալսարանի հանձնաժողովի աշխատակից, Բեռլինում Ուկրաինայի գիտության համալսարանի պատվավոր անդամ, ղեկավարել է համալսարանի ուղղափառ աստվածաբանության սեմինարիան։ Մահացել է 1935 թվականի ապրիլի 1-ին՝ Վարշավայում։ Թաղված է Վարշավայի Վոլսկյան գերեզմանատանը։
Հասարակական և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեդնովի գլխավոր գիտական գործը մագիստրոսական դիսերտացիան էր [1]։ Դիսերտացիան նվիրված էր XIV-XVIII դարերում Լիտվական մեծ իշխանության և Ռեչ Պոսպոլիտայի ուղղափառ եկեղեցիների դիրքի վերլուծությանը։ Աշխատությունը հիմնված էր Լիտվայի մեծ իշխանության և Ռեչ Պոսպոլիտայի օրենքների պաշտոնական ժողովածուի ուսումնասիրության վրա։ Ստեղծվել էր եզրակածություն, որ Լեհաստանի և Լիտվայի ուղղափառ եկեղեցիների իրավական դիրքը 4 դար շարունակ անշեղորեն վատթարացել է։ Բեդնովը հաստատում է, որ Ռեչ Պոսպոլիտա ուղղափառ եկեղեցու անբարենպաստ դիրքը դարձել է լեհական իշխանության գիտակցված քաղաքականության հետևանք։
Բեդնովն ուսումնասիրել է Աստրախանի, Եկատերինոսլավի, Սամարայի արխիվները, զբաղվել է զապորոժյան կոզակության պատմությամբ, հրապարակել է ուղղափառ եկեղեցու պատմության մասին կարևոր հետազոտությունների շարք։ Նա է հետազոտել ուկրաիներենով ժամերգական գրքերի թարգմանությունը։ 1919-1920 թվականներին ղեկավարում էր սուրբ գրերի ուկրաիներեն թարգմանության Կամենցե-Պադոլսկյան հանձնաժողովը։
Շեվչենկոյի գիտության միության անդամ էր։ Ընտրվել է կենտրոնական ռադայի անդամ։ Հարում էր ուկրաինաբանական ուղղափառ ազգայնական շարժմանը։ 1919-1920 թվականներին Ուկրաինայի դավանանքի նախարարության խորհրդի անդամ էր, Պադոլի «Կիրիլ-Մեֆոդիական» եղբայրության ղեկավարը, Եկատերինոսլավում ուկրաինական մանկավարժական միության անդամ էր, Կամենեց-Պադոլսկում՝ ուսուցչական միության անդամ էր։ Ուկրաինական սինոդի կազմում էր։ Բեդնովը դուրս էր եկել կաթոլիկության և բողոքականության մերձեցման դեմ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|