Վասիլի Աբաշիձե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին:
Վասիլի Աբաշիձե վրացերեն՝ ვასილ (ვასო) ალექსის ძე აბაშიძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1854[1] |
Ծննդավայր | Դուշեթ, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան[1] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1926[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Երեխա(ներ) | Q12869604? |
Վասիլի (Վասո) Ալեքսիի Աբաշիձե (վրացերեն՝ ვასო (ვასილ) აბაშიძე; ռուս.՝ Василий Абашидзе, դեկտեմբերի 4, 1854[1], Դուշեթ, Մցխեթ-Մթիանեթ, Վրաստան[1] - հոկտեմբերի 9, 1926[1], Թիֆլիս, ԽՍՀՄ[1]), վրացի դերասան, ՎՍՍՀ ժողովրդական արտիստ (1922)։ Հայ դերասանուհի Մակո (Մարիամ) Սափարովա-Աբաշիձեի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է նոյեմբերի 22-ին (դեկտեմբերի 4), 1854 թվական, Դուշեթում։ Վրացական դերասանական արվեստի ռեալիստական դպրոցի հիմնադիրներից։ Կերտել է սոցիալական սրությամբ, ազգային կոլորիտով բնութագրային, կատակերգական և վոդևիլային կերպարներ. Կարապետ (Գ. Էրիսթավիի «Ժլատ»), Գեուրք, Մկրտում (Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում»), Ավետիք (Ցագարելու «Այլ են հիմա ժամանակները»), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր») և այլն։ Գրել և թարգմանել է պիեսներ, հիմնադրել (1885) և խմբագրել է «Թեատրի» վրացերեն առաջին թատերական ամսագիրը։ Աբաշիձեի հայ-վրացական թատերական կապերի ջատագովն էր, Գաբրիել Սունդուկյանի, Շիրվանզադեի, Հովհաննես Աբելյանի մտերիմը։ Տիրապետել է հայերենին (կինը՝ Մարիամ Սափարովա-Աբաշիձեն, և հոր մայրը հայ էին), խաղացել հայկական ներկայացումներում (Թիֆլիսի հայկական թատրոնի 35-ամյակին, 1893-ի, հունվարի 28-ին, «Դալալ Ղաղո» վոդևիլում՝ հայերեն)։ Հովհաննես Աբելյանի հետ ստորագրել է հայ-վրացական միացյալ թատերական շենք կառուցելու կոչը, 1908-ին ընտրվել է «Հայոց դրամատիկական ընկերության» պատվավոր անդամ։ Աբաշիձեի անունով է կոչվում Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի վրացական թատրոնը։
Մահացել է հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Абашидзе Василий Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 12.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 14)։ ![]() |
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1926 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի վրացի դերասաններ
- Վրացի լեզվաբաններ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Ռուս դերասաններ