Մակո Սափարովա-Աբաշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակո Սափարովա-Աբաշիձե
Ծնվել էփետրվարի 18, 1860(1860-02-18)
ԾննդավայրՍիղնաղ
Մահացել էդեկտեմբերի 12, 1940(1940-12-12) (80 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վասիլի Աբաշիձե
Պարգևներ և մրցանակներ

Մակո (Մարիամ) Միքայելի Սափարովա-Աբաշիձե (վրաց.՝ მაკო საფაროვა-აბაშიძე, փետրվարի 18, 1860(1860-02-18), Սիղնաղ - դեկտեմբերի 12, 1940(1940-12-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացական թատրոնի հայազգի դերասանուհի։ ՎԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1925)։

Դերասան Վասիլի Աբաշիձեի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմ է բարձրացել 1878 թվականին՝ Թիֆլիսի վրացական դրամատիկական խմբում (Պայխոշ, Վ․ Սարդուի «Հայրենիք», Դ․ Էրիսթավիի փոխադրությամբ՝ «Սամշոբլո»)։ Եղել է ռեալիստական ուղղության դերասանուհի, որի մարմնավորած դրամատիկ ու կատակերգական կերպարները բողոքել են սոցիալական անարդարությունների դեմ։

1910-ական թվականներին լսողությունը կորցնելու պատճառով թողել է բեմը։ Գրել է հուշեր Գաբրիել Սունդուկյանի մասին, մասնակցել հայ մշակութային կյանքին[1]։

Լավագույն դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաշո (Ցագարելու «Սիբիրական»)
  • Նատալյա (Սունդուկյանի «Խաթաբալա»)
  • Լիզա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)
  • Պոլինա (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)
  • Ռուքայա (ՅուԺին-Սումբատովի «Դավաճանություն»)
  • Տուանետ (Մոլիերի «Երևակայական հիվանդը»)
  • Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Д. И. Чхеидзе «Мако Сапарова-Абашидзе», 1963.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Մակո Սափարովա-Աբաշիձե». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 251