Վասիլիսա (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլիսա
ռուս.՝ Василиса
Երկիր Ռուսաստան
Ժանրկենսագրական ֆիլմ, պատմական դրամա, ռազմական ֆիլմ, պատմական ֆիլմ և դրամա
ԹեմաՀայրենական պատերազմ
Թվական2014
Լեզուռուսերեն
ՌեժիսորAnton Sivers?
ԴերակատարներՍվետլանա Խոդչենկովա
ՕպերատորԻլյա Ավերբախ
ԵրաժշտությունԴարին Սիսոև
ԿինոընկերությունRussian World Studios?
Տևողություն100 րոպե

«Վասիլիսա» (ռուս.՝ «Василиса»), 2013 թվականի ռուսական պատմական ֆիլմ, ինչպես նաև նույն ֆիլմի նյութի հիման վրա մոնտաժված համանուն մինի հեռուստատեսային սերիալը (չորս սերիա), որը նկարահանել է ռեժիսոր Անտոն Սիվերսը։ Ֆիլմը պատմում է 1812 թվականի Հայրենական պատերազմի մասնակից Վասիլիսա Կոժինայի կյանքի մասին։

Սկզբում ծրագրվել է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Դմիտրի Մեսխիևը, ֆիլմի թողարկումը տեղի կունենա 2012 թվականին և նվիրված կլինի 1812 թվականի Հայրենական պատերազմի 200-ամյակին[1], սակայն մտահղացման իրագործումը ձգձգվել է մինչև 2014 թվականը, և ռեժիսորն է դարձել Անտոն Սիվերսը։

Ֆիլմի հատուկ ցուցադրությունը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլին Ղրիմում, ապա Սանկտ Պետերբուրգում՝ «Виват, кино России!» փառատոնի շրջանակներում։ Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 4-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճորտ գյուղացի Վասիլիսան ռոմանտիկ կապի մեջ է ազնվական Իվան Ռյազանովի հետ, որը խոստանում է նրան ազատություն և պսակադրություն, սակայն մանկուց նշանված է իր դասակարգի մի աղջկա հետ։ Վասիլիսային սիրահետում է գյուղի տանուտեր Կոժինը։ Սխալ մեկնաբանելով Ռյազանովի բացատրությունը իր հարսնացուի հետ՝ Վասիլիսան համաձայնում է ամուսնանալ Կոժինի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց սկսվում է Հայրենական պատերազմը։ Գյուղացիները բախվում են ֆրանսիացի զինվորների չարաշահումների և իրենց տանուտիրոջ անգործության հետ։ Վասիլիսան որոշում է պայքարել և համախմբում է գյուղացիներին պարտիզանական ջոկատի կազմում, որը հարձակվում է ֆրանսիական գումակների վրա՝ նրանց պատճառելով զգալի վնաս։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սվետլանա Խոդչենկովա Վասիլիսա Կոժինա
Դմիտրի Սոլոմիկին Իվան Ռյազանով
Ժերոմ Կուզան Բլիե
Քրիստինա Կուզմինա Դաշկա
Իգոր Չեռնևիչ Մաքսիմ Կոժին
Անդրեյ Իլյին Ելագին
Իրինա Ռոզանովա Կատերինա Կառլովնա
Ալեքսեյ Բարաբաշ Ալեքսանդր I
Վլադիմիր Մատվեև Կուտուզով
Վիտալի Կովալենկո Նապոլեոն I
Յուրի Բատուրին Նեմերովսկի
Նիկոլայ Սպիրիդոնով Գրիշկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сиротин С. Василиса Кожина — амазонка 1812 года». // Сайт радиостанции «Голос России» (rus.ruvr.ru). 2010 թ․ դեկտեմբերի 9. 20101231092557. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]