Վասիի ջարդեր
Մասն է | • Կրոնական պատերազմներ • Հուգենոտյան պատերազմներ • First French War of Religion | |
---|---|---|
Վայր | Wassy | |
Աշխարհագրական կոորդինատներ | 48°29′56″N 4°56′58″E | |
Թվական | 1 Մարտի 1562 |
Վասիի ջարդեր (ֆր.՝ Massacre de Wassy), իրադարձություն, որը տեղի է ունեցել 1562 թվականի մարտի 1-ին Վասիում, երբ գյուղաքաղաքում սպանվեց մոտ 50 բողաքական և մոտավոր 150-նն էլ վիրավորվեցին դուքս դը Գիզի զորքերի հարձակումից։ Այս գյուղաքաղաքը գտնվում էր Ժոանվիլլի իշխանություան տակ, իսկ այդ տեղանքի իշխանն էր դուքս Ֆրասնուա դը Գիզը։ Այդ ջարդով սկսվեցին հուգենոտյան պատերազմները։
Վասիի ջարդը տեղի ունեցավ 1562 թվականի հունվարի 15-ի հունվարյան կամ Սեն Ժերմենի հրովարտակի ստորագրումից 6 շաբատ անց, որի համաձայն արքան թույլ էր տվել բողոքականներին բացահայտ հավաքվել քաղաքի ծայրամասերում՝ իրենց կրոնական արարողություները անելու համար։
Օրերի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 1-ին՝ կիրակի օրը, կաթոլիկների խարիզմատիկ առաջնորդը՝ Ֆրանսուա դը Գիզը՝ ուղևորվել էր Փարիզ՝ անցնելով Շամպայնի իր ուղեկիցների հետ Վասիի իր կալվածքներով։ Նրա հետ այդ ճանապարհին էին իր կին Աննան, որդի Հենրին և իր եղբայրը՝ Լորրենի կարդինալը։
Նա իմացել էր, որ բողոքականների մի խումբ հավաքվել էր քաղաքի ներսում տեղակայված ամբարում, ինչը Սեն Ժերմենի պայմանագրի խախտում էր․ համաձայն դրա բողոքականները իրավունք ունեին հավաքվելու միայն քաղաքից դուրս տարածքներում։ Երբ նա ժամանեց այդտեղ, բողոքականների արարողությունը դադարեցնելու համար նրանց մոտ ուղարկեց իր էմիսարներին։ Բողոքականների կողմից նրա էմմիսարները ստացան շատ վատ ընդունելություն։ Վիճաբանությունը վերածվեց բռնության, հայհոյանքներն ու քարերը անձրևի պես թափվեցին դը Գիզի զորքերի վրա։ Այդ պահին անձամբ այդտեղ գալով՝ դը Գիզը նույնպես քարկոծվեց։ Զորքերի հարձակումը ամբարի վրա վերածվեց ջարդի։ Սպանվեցին 50 բողոքական, այդ թվում կանայք և երեխաներ, իսկ մոտ 150 մարդ վիրավորվեց։ Պաստոր Մորելը ձերբակալվեց, քաշ տրվեց աստիճանների վրայով ու բանտարկվեց Սենտ Դիզիերում։
Հաջորդած օրերին փրկված գլխավոր մագիստրատները և այլ նշանավոր բողոքականները, ընդհանուր մոտ 40 մարդ, մեղադրվեցին ապստամբության, մատուռներ քանդելու և խաչեր կոտրելու մեջ, դրանից բացի, մեղադրվեցին եկեղեցականների վտարման և թագավորական հրովարտակի այլ խախտումների մեջ։ Դեկտեմբերի 31-ին Խորհրդարանը նրանց դատապարտեց կալանավորման, կամ, հակառակ դեպքում, նրանց ամբողջ գույքը կբռնագրավվի, իսկ դուքս դը Գիզի ոչ մի ներկայացուցիչ, ըհդհակառակը, չդատապարտվեց[1]։
Քանի որ խոսքը գնում էր դուքս Ֆրանսուա դը Գիզի՝ բողոքականների անձնական թշնամու անձնական պատասխանատվության մասին, ջարդերի մասին լուրը անմիջապես ստեղծեց կտրուկ արձագանք։ Եթե նա իր նամակներում խոսում էր պատահարի մասին, ապա բողոքականները համոզված էին հակառակում։ Նրանք համոզված էին, որ դուքսը ինքն իրեն իրավունք էր վերապահում սկսել բացահայտ պայքար ոչ կաթոլիկների դեմ։
Վասիի դեպքից հետո դուքսը ստիպեց բոլոր աշխատունակ տղամարդկանց միանալ փարիզյան բուրժուական աշխարհազորին, դրանից բացի ստեղծել տվեց 1500 հոգանոց գունդ քաղաքի պաշտպանության համար։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջարդերի մասին նորությունները շատ արագ հասցվեցին թագավորական պալատ։ Րեգենտուհին որակեց այս իրադարձությունը որպես անարգանք և որոշեց դուքսին ներգրավվել կառավարման մեջ՝ նրան վերահսկելու համար, և հանդիպման վայր ընտրեց Տրիումվերատը։ Այդ հանդիպմանը մասնակցում էին դուքսը, սպարապետուհի Աննա դը Մոնտմորենսը և Սենտ Անդրեի մարշալը։
Լուի դը Կոնդի ղեկավարությամբ բողոքականները որոշեցին զինվել և պատրաստվել պատերազմի՝ ի վերջո դիմակայելու դուքսի զորքերին։ Երկու կողմերն էլ ձեռք բերեցին դաշնակիցներ եվրոպական այլ գերտերություններում։ Այդ առաջնորդներն էին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը՝ բողոքականների կողմից և Իսպանիայի արքա Ֆիլիպ II-ը՝ կաթոլիկների կողմից։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Valois, Noël (1913). « Vassy ». France, Paris: Annuaire-Bulletin de la Société de l’Histoire de Librairie Renouard. էջեր 189–235.