Jump to content

Հունվարյան հրովարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն-Ժերմենի հրովարտակ
1562 թվականի հունիսի 17-ին արքայամայր, րեգենտուհի Եկատերինա Մեդիչին իր կանցլեր Միշել դը Լ՛Օսպիտալի հետ կազմեցին հունվարյան հրովարտակ, որով փորձեցին խաղաղություն հաստատել բողոքականների հետ Խմբագրել Wikidata
Էդիկտ Խմբագրել Wikidata
ԵրկիրՖրանսիայի թագավորություն Խմբագրել Wikidata

Հունվարյան հրովարտակ(ֆր.՝ Édit de janvier 1562), 1562 թվականի հունիսի 17-ին արքայամայր, րեգենտուհի Եկատերինա Մեդիչին ստիպեց արքա Շառլ IX-ին՝ իր 12 ամյա որդուն, ստորագրել, հունվարյան կամ Սեն-Ժերմենի հանդուրժողականության հրովարտակը, որը պաշտոնապես ճանաչում էր բողոքականների իրավունքները՝ իրենց աղանդի շուրջ հավաքվելու և քաղաքի արվարձաններում ու գյուղական տարածքներում արարողություններ իրականացնելու համար։ Նմանատիպ լարված իրավիճակում, երբ երկու կողմերն էլ՝ կաթոլիկները և բողոքականները, պատրաստվում էին առճակատման, այդ հրովարտակը ցույց տվեց րեգենտուհու և իր կանցլեր Միշել դը Լ'Օսպիտալի ձգտումը դեպի խաղաղություն։

Հրովարտակի նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրովարտակի բովանդակությունը պատրաստել էին Եկատերինա Մեդիչին և Միշել դը Լ'Օսպիտալը։ Այն նշում էր թագավորության՝ ռեֆորմատորների հանդեպ քաղաքական կողմնորոշման փոփոխության մասին ժամանակահատվածը, որը հաջորդեց Հենրի II-ի կառավարման օրոք տեղի ունեցած հետապնդումները, Պուասիի համաժողովի սխալները և Սենտ-Ժերմենի կոնֆերանսները[1]։ Դա Եկատերինա Մեդիչիի կողմից հանդուրժողականության նշանն էր, որը սակայն սահմանափակված էր և ժամանակավոր։ Փետրվարի 16-ին գրված նամակում նա ողբում էր, որ երկու կողմերն էլ, պնդաճակատ և համառ, բանավիճելու և բանակցելու փոխարեն ավելի շուտ պայքարում էին, որպեսզի հանկարծ տեղի չտան իրենց դիրքերը մեկը մյուսի հանդեպ[2]։ Րեգենտուհին սպասում էր Տրենտոի եկեղեցական ժողովի որոշմանը։

Համաձայն հրովարտակի երիտասարդ արքան թույլ էր տալիս բողոքականներին զբաղվել իրենց կրոնական արարողություններով քաղաքների ծայրամասերում, մինչև իսկ հանդիպումների կազմակերպում նույն քաղաքների ներսում՝ մասնավոր տներում։ Փոխարենը բողոքականները պարտավոր էին հրաժարվել իրենց տիրապետության տակ գտնվող գրավված տարածքներից, որոնք նրանք դարձրել էին պաշտանմունքի վայրեր։ Փոխարենը նրանք ստացան թույլտվություններ կոնսիստորիաների ստեղծելու և սինոդ գումարելու համար։ Պաստորները ճանաչված էին, բայց պարտավոր էին երդում տալ քաղաքացիական իշխանություններին[3]։ Այդ ժամանակ ընթանում էր Տրենտոի եկեղեցական ժողովը։ Մեծամասնության կարծիքով միաբանության հայրերը սկսել էին քիչ-քիչ զիջել իրենց դիրքերը բողոքականներին[4]։ Փարիզի կաթոլիկ խորհրդարանը մերժել էր արձանագրել հունվարյան հրովարտակը։ Մի քանի ամիս տևած բանավեճերից և առաջարկություններով նամակներից հետո հրովարտակը վերջնականապես գրանցեվեց մարտի 6-ին Վասիի ջարդերից հետո։

Կրոնական պատերազմների սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքականները հրաժարվեցին առաջարկված պայմաններից շատերից, հատկապես հրաժարվեցին հարավում գրավված և պաշտամունքի վայրեր դարձված տեղանքները վերադարձնելուց։ Նրանք, ընհակառակը, սկսեցին ավերել եկեղեցիներ և մատուռներ։ Դրա նրանք անվանում էին «ուսուցողական վանդալություն», որն իր մեջ ներառում էր սրբապատկերների և խաչերի ավերում՝ մատնացույց անելու, որ աստված լուռ էր մնում, երբ նրա առջև գործում էին այն, ինչը կաթոլիկների համար համարվում է սրբապղծություն[5]։ 1562 թվականի մարտի 1-ին դուքս Ֆրանսուա դը Գիզը իրագործեց Շամպայնում Վասիի ջարդերը՝ հանկարծակիի բերելով 200 բողոքականների, որոնք սկսել էին իրենց պաշտամունքի արարողությունը ամբարում՝ քաղաքի ներսում, ինչ-որ պարսպապատ վայրում, որը նախկին պայմանավորվածությունների խախտում էր։ Նրա հրամանով զորքը ոչնչացրեց բողոքականներին։ Հաշվվում են մոտ 60 մահացած և հարյուրավոր վիրավորներ։ Սա Հուգենոտյան պատերազմների սկիզբն էր, որոնք տևեցին ավելի քան 30 տարի։

Բողոքականների համար 1562թ․-ի հունվարյան հրովարտակը դարձավ նմուշային․ դարձավ փաստաթուղթ, որին կարելի էր հղում անել հետագայում տեղի ունեցող միջբանակցային և թագավորական իշխանությունների հետ նոր հրովարտակների շուրջ բանակցելու ժամանակ։

Հիշատակման տարեթվեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1582 թվականից Ֆրանսիայում հուլյան օրացույցի փոխարեն սկսվեց կիրառվել գրիգորյան օրացույցը։ Արդյութնքում հուլյական օրացույցից 10 օր ջնջվեցին գրիգորյանի անցնելիս՝ օրերը ճիշտ հաշվելու համար։ Ստացվում էր այնպես, որ 1562 թվականի հունվարի 17-ը ըստ հուլյական օրացույցի համապատասխանում էր գրիգորյան օրացույցի հունվարի 6-ին։

Ընդունված է մինչև 1582 թվականը տեղի ունեցած պատմական իրադարձությունները նշել ըստ հուլյական օրացույցի։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Valois Noël, « Les essais de conciliation religieuse au début du règne de Charles IX », Revue d'histoire de l'Église de France, vol. 31, no 119,‎ 1945, p. 237-276.
  2. H. de La Ferrière, Lettres de Catherine de Médicis, t. I, p. 276.
  3. Jean Delumeau, "Renaissance et discordes religieuses", dans L'histoire de France, sous la direction de Georges Duby, Paris, Larousse, 2007, p. 474.
  4. Michel Péronnet, Le XVIe siècle, Paris, Hachette, coll. « Hachette U », 1981, p. 287.
  5. Michel Péronnet, Le XVIe siècle, Paris, Hachette, coll. « Hachette U », 1981, p. 287.