Jump to content

Վապորետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վապորետտո

Վապորետտո (իտալ.՝ Vaporetto), գետային տրամվայ, երթուղային ջերմանավ, Վենետիկ կղզում հասարակական տրանսպորտի հիմնական տեսակը[1]։ Վապորետոյի օպերատորը ACTV-ն է (իտալ.՝ Azienda Consorzio Trasporti Venezia):

Լինելով կղզային քաղաք՝ Վենետիկը մայրցամաքային Մեստրեի հետ կապված է երկաթուղային-ճանապարհային կամրջով։ Վենետիկի և Մեստրեի միջև հաղորդակցությունն իրականացվում է ավտոբուսներով և մերձքաղաքային գնացքներներով[2], սակայն ո՛չ ավտոբուսները, ո՛չ էլ մասնավոր տրանսպորտային միջոցները չեն կարող ավելի հեռուն գնալ, քան Վենետիկի ծայրամասում գտնվող Պիացցալե Ռոման (իտալ.՝ Piazzale Roma): Ամբողջ կղզու տարածքը հետիոտնային է։ Կապն իրականացվում է միայն ջրով, իսկ հասարակական տրանսպորտի միակ տեսակը վապորետտո նավերն են։

Որպես վապորետտո նավեր՝ օգտագործվում են շարժիչային նավերի մի քանի տեսակներ[3], որոնք ունեն երթուղիներ Մեծ ջրանցքի երկայնքով, Ռիալտո կղզու շուրջ, մինչև Մուրանո, Բուրանո, Լիդո կղզիներ, Սան Միկելե կղզու գերեզմանատուն և այլ վայրեր։

Կախված ուղղությունից՝ կա երթուղիների մի քանի կատեգորիա։ Յուրաքանչյուր կատեգորիա ունի ինչպես էքսպրես, այնպես էլ կանոնավոր երթուղիներ։ Երթուղիների մեծ մասը շրջանաձև է.

  • Երթուղիներ՝ 2 (էքսպրես), 1, N (գիշերային), շարժվում է Մեծ ջրանցքով։
  • Երթուղիներ՝ 41/42, 51/52, 61/62 (էքսպրես), շարժվում է Վենետիկ կղզու ողջ և Կանարեջո ջրանցքի երկայնքով։
  • Երթուղիներ՝ 13, 20, LN (Laguna Nord), DM (Diretto Murano, էքսպրես), երթուղային հիմնական հանգույցները կապում են Լագունա կղզիների և Լիդոյի հետ։
  • Երթուղիները՝ 3, 4, 5 (բոլորը՝ էքսպրես), կապում են կենտրոնը և Մուրանո կղզին միմյանց հետ, երկաթուղային և ավտոբուսի կայարանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Венеция // Великий князь — Восходящий узел орбиты. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 127-130. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 5). — ISBN 5-85270-334-6.
  2. Eugenio Miozzi Il nuovo ponte tra Venezia e la terraferma(իտալ.) // Le Strade. — Т. XVII. — № 5. Архивировано из первоисточника 8 Մայիսի 2019.
  3. «Le flotte» (իտալերեն). AVM S.p.A. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վապորետտո» հոդվածին։