Վաչե Եփրեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչե Եփրեմյան | |
---|---|
Ծննդյան անուն | Վաչագան Պապիկի Եփրեմյան |
Ծնվել է | հունիսի 11, 1960 |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 29, 2013 (52 տարեկան) |
Վախճանի վայր | Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան |
Մասնագիտություն | գրող, գրականագետ և փիլիսոփա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1982) և Գրականության ինստիտուտ (1988) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2008) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Կապանի պետական թատրոն |
Վաչե Եփրեմյան Վիքիդարանում | |
Vache Yepremyan Վիքիպահեստում |
Վաչե Պապիկի Եփրեմյան (հունիսի 11, 1960, Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2013, Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ գրող, գրականագետ, փիլիսոփա, բանասիրական գիտությունների դոկտոր[1], Հայաստանի գրողների միության անդամ։
Բանաստեղծ Ավագ Եփրեմյանի եղբայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաչե Եփրեմյանը ծնվել է 1960 թվականին։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1987 թվականին՝ նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետի ասպիրանտուրան, որից հետո՝ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ու ստացել գիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2008 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1987-1995 թվականներին եղել է Կապանի պետական թատրոնի գրական բաժնի վարիչը։
1994 թվականին հիմնադրել է «Կապան» (հետագայում՝ «Կապանցիներ») շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր մինչև 2001 թվականը։
1999 թվականից աշխատանքի է անցել ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղում` որպես սոցիալ-քաղաքական առարկաների և լեզուների ամբիոնի վարիչ, 2004 թվականից` ընդհանուր պատրաստականության դեպարտամենտի վարիչ, 2009 թվականից՝ ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան` համատեղությամբ մնալով ամբիոնի վարիչ։
Վաչե Եփրեմյանը 3 մենագրության հեղինակ է՝ 2 գիտական՝ «Չգրված գրքի ծանոթագրություններ»(2008)[3], «20-րդ դարի հայ գրականություն, մշակութաբանական ենթատեքստեր» (2007)[4], 1 գեղարվեստական՝ «Հավելված» (2012) բանաստեղծական ժողովածուի, նաև՝ 2 գիտական թարգմանության ու ավելի քան 50 գիտական հոդվածի և ուսումնասիրության։
2012 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից հայտարարված մրցույթում նրա հեղինակած «Կոկտեյլ դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքը ճանաչվել է «Տարվա լավագույն պատմվածք»[5][6]։
2013 թվականին «Անտարես» հրատարակչությունը հետմահու լույս է ընծայել Վաչե Եփրեմյանի «Բնագիր և մեկնություն» մենագրությունը։
Հետմահու արժանացել է «Կապան» ոսկե մեդալի[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Operativ.am | Վաչե Եփրեմյան .«Սուտ ու գեղեցիկ, դաժան ու չեղած»». operativ.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է գրող, գրականագետ Վաչե Եփրեմյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Եփրեմյան, Վաչե Պապիկի (2008). Չգրված գրքի ծանոթագրություններ։ Գրականագիտություն, խոհագրություն. Երևան: Աղբյուր. ISBN 9789994185825.
- ↑ «ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ / Արքմենիկ Նիկողոսյան». ԳՐԵԹԵՐԹ. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Lurer.com | Մի փետուր ընկավ ափերիս մեջ. մահացել է Վաչե Եփրեմյանը». lurer.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Մահացել է (2013-1-30)». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Վաղը մեծ տոնակատարությամբ կնշվի Կապան քաղաքի 75-ամյակը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ. «Ստրուկ ունենալ, նշանակում է ինքնակամ հրաժարվել ազատությունից, կախված լինել ստրուկի` հնարավոր ապստամբության տագնապից» Արխիվացված 2019-05-18 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Եփրեմյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Եփրեմյան» հոդվածին։ |
|
- Հունիսի 11 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Կապան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 29 մահեր
- 2013 մահեր
- Կապան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ գրողներ
- Հայ գրականագետներ
- Հայ փիլիսոփաներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ մշակութաբաններ