Վան Գոգի տուն-թանգարան (Դրենթե)
Վան Գոգի տուն-թանգարան | |
|---|---|
| Տեսակ | բնակելի տուն և tourism office? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Էմմեն |
| Վայր | Veenoord? |
| Հասցե | Van Goghstraat? (1) |
| Հիմնադրվել է | 1870 |
| 52°42′57″N 6°50′59″E / 52.71583°N 6.84972°E | |
![]() | |
![]() | |
Վան Գոգի տուն-թանգարան (Դրենթե) (նիդերլանդերեն՝ Van Gogh Huis (Drenthe), մշակույթի օջախ Նիդերլանդների Դրենթե մարզի Նյու Ամստերդամ քաղաքում՝ նվիրված նշանավոր պոստիմպրեսիոնիստ/էքսպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգին, ով 1883 թվականին երկու ամիս ապրել է այն տանը, որը հետագայում վեր է ածվել թանգարանի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգը Դրենթեում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինսենտ վան Գոգը 1883 թվականին աշնան երեք ամիսներին ապրել է Դրենթեում։ Սեպտեմբերի 11-ին Հաագայից գնացքով եկել է Հոխեվեյն, որտեղ երկու շաբաթով կանգ է առել հյուրատանը[1][2]։ Այնուհետև ջրանցքով, մակույկ նստած, հասել է Նյու Ամստերդամ, հոկտեմբերի 2-ից սենյակ վարձել տներից մեկում, ուսումնասիրել շրջական, նկարներ արել, նամակներ գրել Փարիզում ապրող եղբորը՝ արվեստի գործերի առևտրով զբաղվող Թեոյին։ Դեկտեմբերի 4-ին մեկնել է Հոխեվեյն, այնտեղից էլ՝ Նինեն, որտեղ իր հայրական տունն էր[1]։

Տունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն տունը, որտեղ Նյու Ամստերդամում երկու ամիս ապրել է Վան Գոգը, 1870 թվականին կառուցված շինություն է և ժամանակի ընթացքում շատ տերեր է փոխել[3]։
1997 թվականին Stichting Van Gogh & Drenthe-ն (Van Gogh & Drenthe հիմնադրամը) ձեռնամուխ է եղել այդ շենքի վերակառուցմանը, և 2003 թվականի մարտ ամսին տուն-թանգարանը բացել է իր դռները այցելուների առջև։ Վան Գոգի զբաղեցրած սենյակը կահավորված է XIX դարավերջի կահույքով, դրված են նկարչի նկարակալը, վրձիններ, ներկեր, մի խոսքով՝ այնպիսի տեսք է տրվել բնակարանին, ինչպիսին պետք է որ ունենար Վան Գոգի իջևանելու ժամանակ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 "Van Gogh in Drenthe, The Netherlands" Van Gogh Route Retrieved 21 December 2019.
- ↑ "Van Gogh's verblijf in Drenthe" Արխիվացված 2019-12-26 Wayback Machine Van Gogh Huis Drenthe. Retrieved 20 December 2019.
- 1 2 "Van Gogh Huis Drenthe" Արխիվացված 2021-05-16 Wayback Machine Van Gogh Huis Drenthe. Retrieved 20 December 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Գոգի տուն-թանգարան (Դրենթե)» հոդվածին։ |

