Վանքի երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վանքի երեխաները
Vank’ın Çocukları
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաՀայոց ցեղասպանություն, Դերսիմի կոտորածներ
Թվական2016
ՌեժիսորՆեզահաթ Գյունդողան
ՊրոդյուսերՔազըմ Գյունդողան
Տևողություն70 րոպե

«Վանքի երեխաները» (թուրք.՝ Vank’ın Çocukları), 2016 թվականին ծնունդով դերսիմցի ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի նկարահանած վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի մասին, որոնց մեծ մասը սպանվել է 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածների ժամանակ, իսկ ողջ մնացածները թուրքացվել ու իսլամացվել են:

2016 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Արտամրցութային ծրագրեր անվանակարգում[1], 2017 թվականի փետրվարի 9-ին ֆիլմը ցուցադրվել է Ստամբուլի Բեյօղլուի կինոթատրոնում[2][3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վանքի երեխաները» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից ու դրան հաջորդած 1937-1938 թվականներին Դերսիմի կոտորածներից հետո դերսիմցի հայերի ու նրանց ժառանգների անցած ուղու, ինքնության անվերջ որոնումների, անցյալի հետ կապված հոգեկան տրավմաների և ապագայի հույսերի մասին: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի ու ճակատագրերի պատմությունների վրա: Ֆիլմի նկարահանող խումբն արմատներից հեռացված, ողջ մնացած հայերին և նրանց սերունդներին գտնելու համար եղել է Թուրքիայում, Կոնիայում, Բալուում, Ստամբուլում, Իզմիրի նահանգներում և Դերսիմի այլ շրջաններում[4][5]:

Դերսիմի Հալվորի գյուղում գտնվող Սուրբ Կարապետի վանքը (ամենայն հավանականությամբ, կառուցվել է դեռևս 9-րդ դարում) 1915 թվականից հետո եղել է Դերսիմի կանգուն մնացած միակ քրիստոնեական սրբատեղին: 1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ վանքը ռմբակոծվում է, քահանան ձերբակալվում: 1938 թվականին վանքն ամբողջությամբ ավերվում է, քահանան սպանվում: Հալվորիի հայերից ողջ են մնում 5-6 երեխա և մի քանի միջին տարիքի մարդիկ, որոնց Թուրքիայի իշխանությունները հավաքագրում և աքսորում են Թուրքիայի տարբեր շրջաններ:

Զեյնեփը ուսուցչուհի է, ապրում է Իզմիրում: 2000-ական թվականներին պատահաբար իմանում է, որ մայրը Դերսիմում ծնված հայուհի է, որը 1938 թվականի Դերսիմի կոտորածից հետո խնամակալության է հանձնվել: Նրա անունը եղել է Ասլիհան Քիրեմիթչյան, սակայն փոխել, դարձրել են Ֆաթմա Քիրեմիթչի, էթնիկ ինքնությունն ու կրոնը՝ թուրքի և սունիի: Զեյնեփը փորձում է կապ հաստատել մոր ազգականների հետ, որոնք ապրում են այն գյուղում, որտեղ մայրն է ապրել: Նա պատմություններ է հավաքում մոր մասին, ուսումնասիրում Վանք անունով այդ գյուղն ու գյուղի վանքը[6]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆաթմա Քիրեմիթչին
  • Զեյնեփ Քայնաք Ունլյուն
  • Սուլթան Դեմիր
  • Ջևահիր Աքը
  • Ահմեթ Աքը
  • Քադրիյե Այդըն Հիշման
  • Մարիամ Բալջին
  • Հայդար Շահին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր՝ Քազըմ Գյունդողան
  • Ռեժիսոր՝ Նեզահաթ Գյունդողան
  • Օպերատոր՝ Մեթին Դաղ
  • Երաժշտություն՝ Նազըմ Չինար
  • Հնչյուն` Իսմայիլ Հաքքի Հաֆիզ
  • Մոնտաժ՝ Ուղուր Քութայ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]