Վանգարատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վանգարատա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ145 մետր
Բնակչություն19 214 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ3677
Պաշտոնական կայքwangaratta.vic.gov.au
Վանգարատա (Ավստրալիա)##
Վանգարատա (Ավստրալիա)

Վանգարատա (անգլ.՝ Wangaratta, /wæŋɡə/[2]), Ավստրիալիայի Վիկտորիա նահանգի հյուսիս-արևելքում, Մելբուռնից 236 կմ հեռավորության վրա՝ Հյում խճուղու երկայնությամբ գտնվող քաղաք։ Ըստ 2018 թվականի գնահատականի՝ քաղաքային բնակչությունը կազմում էր 19318 մարդ։

Քաղաքը տեղակայված է Օվենս և Քինգ գետերի միախառնման վայրում, վերջիններս հոսում են Վիտկորիական Ալպերինլանջերով։ Վանգարատան համարվում է Rural City of Wangaratta տեղական ինքնակառավարական նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքն ու վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկզբանե այստեղ բնակվում էին պանգերանգ ազգը (պալլանգանմիդդանգ, վայվուրու, վավերոո)[3]։

Առաջին եվրոպացի հետազոտողները, որոնք անցել են Վանգարատա նահանգով, եղել են Հյումը և Հովելը (1824 թվական), ովքեր էլ Վանգարատայից հարավ տեղակայված հարթավայրերն անվանել են Օքսլի[4]։ Թոմաս Միթչելը 1836 թվականին իր արշավի ժամանակ այդտեղի հողերը համարել է բարենպաստ արոտավայրերի համար։ Առաջին բնակիչը եղել է Թոմաս Ռաթերեյը 1838 թվականին, ով խրճիթ է կառուցում (Wangaratta RSL կառույցի վայրում) և հիմնում է «Ovens Crossing» բնակավայրը։

Այս նահանգում Օվենս անվանմամբ փոստային բաժանմունք բացվել է 1843 թվականի փետրվարի 1-ին։ Օվենսի բաժանմունքը և այդ նույն օրը Կիլմորում բացված բաժանմունը եղել են Պորտ-Ֆիլիպ շրջանի հինգերորդ և վեցերերոդ և առաջին երկու բաժանմունքները երկրի ներսում[5]։

Վանգարատա անվանումը տրվել է գաղութային հողաչափ Թոմաս Վեջերի կողմից 1848 թվականին ի պատիվ «Վանգարատա» անասնաբուծական կայանի, և նշանակում էր «ջրագռավների բնակալման վայր» կամ «ջրերի հանդիպման վայր»[6]։ Հողերի առաջին վաճառքն սկսվեց հենց դրանից հետո, իսկ բնակչությունն այդ ժամանակ կազմում էր մոտ 200 մարդ։ Առաջին դպրոցը հիմնադրել է Ուիլիամ Բինդալը Չիսհլոմ փողոցում, որտեղ սովորում էին 17 մարդ։

1852 թվականի փետրվարին Բիչուերտեում ոսկի հայտնաբերվեց, և տարվա վերջում ավելի քան 8000 ոսկեխույզ շտապեցին Օվենս ու Բիչուերտա ոսկու հանքեր։ Վանգարատան դարձավ այդ ոսկու հանքերի սպասարկման խոշորագույն կենտրոնը։ Արդյունքում, 1855 թվականին կառուցվեց Օվենսի վրայով անցնող առաջին կամուրջը։

1863 թվականի հունիսի 19-ին 7 անդամից բաղկացած խորհուրդը գրանցեց Վանգարատա բյուրոն։

1870-ական թվականներին բնակավայրում ստողծվեցին մի շարք կարևոր ենթակառուցվածքային ու ծառայությունների օբյեկտներ՝ ներառյալ առաջին ջրմուղը։ Վանգարատայի հիվանդանոցը բացվել է 1871 թվականին, իսկ հրշեջ խումբը՝ 1872 թվականին։ Մինչև Մելբուռն երկաթուղային ճանապարհը բացվել է 1873 թվականի հոկտեմբերի 28-ին։

1880 թվականի հունիսի 28-ին հարևան Գլենրոուեն քաղաքում, որը տեղակայված է 10 կմ հեռավորության վրա, տեղի ունեցավ վերջին հրաձգությունը, ինչի հետևանքով ձերբակալվեց ամենահայտնի ավստրիալացի բուշրեյնջեր Նեդ Քելին։

1883 թվականին երկաթուղային գիծը անցավ Սիդնեյով։

Դարերի ընթացքում քաղաքի բնակչությունը հասավ 2500 մարդու, իսկ կենտրոնում ձևավորեց հյուրանոցների, հասարակական և կրոնական կառույցների տպավորիչ փողոցային տեսարան։

Քաղաքապետ Ջորջ Հենդլին և Հյուբերտ Օպերմանը Վանգարատայում, 1927 թվականի նոյեմբերի 15-ին, Օպերմանի հաղթանակից հետո առաջին տեղում Գրան-պրի Դանլոպան է։

Դուքս Հենրի Գլոստերսկին այցելեց Վանգարատա՝ 1934 թվականին Ավստրիալիա կատարած իր շրջագայության ժամանակ[7]։

1946 թվականին հիմնադրվեց Bruck տեքստիլի արտադրամաս, որտեղ աշխատում էր ավելի քան 100 մարդ[8]։

1959 թվականի ապրիլի 12-ին Վանգարատան հայտարարվեց 12000 բնակչություն ունեցող քաղաք։ 1980 թվականին բացվեցին նոր մունիցիպալային գրասենյակներ, որոնք 1995 թվականին մունիցիպալիտետների փակումից հետո դարձան Վանգարատա քաղաքի գյուղական շտաբ-գրասենյակներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի աշխարհագրական նախագծումը անսովոր է նրանով, որ գործունյա նահանգը տեղակայված է քաղաքային տարածքի հյուսիս-արևելյան ծայրամասերում, իսկ առանձին արվարձանները ձգվում են միայն դեպի հարավ և արևմուտք։ Նման տեղակայման պատճառն այն է, որ տարածքը գետերի մոտ է, հյուսիում և արևելքում մինչև 1990-ական թվականները ենթարկվել են ջրհեղեղների, այդ իսկ պատճառով շինարարության համար հարմար չէր։ 1990-ական թվականներին ջրամբարներ կառուցվեցին, որպեսզի կանխեն ջրհեղեղները, սակայն այդ տարածաշրջանը շատ դանդաղ էր զարգանում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդություն անգլիական տաճար

Տեսարժան վայրերի շարքում առանձնանում է Սուրբ Երրորդություն անգլիական տաճարը և իր մայր տաճարը, Սուրբ Պատրիկ կաթոլիկ եկեղեցին[9] և դատարանի ար-դեկո ոճով էքսցենտրիկ կառույցը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը հասնում է 22 °C (72 °F), Վանգարատայի կլիման խոնավ արևադարձային է (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման)[10]։ Չնայած այդ դասակարգման՝ քաղաքը գտնվում է փոփոխական նահանգում, որտեղ դիտվում են նաև չոր վառող քամիներ հյուսիս-արևմուտքից։ Ապրիլը ամենաչոր ամիսն է, հուլիսը՝ ամենախոնավը։ Պատահական ձյուն է տեղում, սակայն հաստատուն ձյունը հազվադեպ երևույթ է։

Ամռանը անձրևները տեղում են ամպրոպի տեսքով, իսկ ձմռանը՝ սառը հոսանքներով։ Պարբերաբար դիտվում են տապի հզոր ալիքներ, որոնք պայմանավորված են Ավստրիալիայի անապատներից եկող տաք օդի՝ այդ տարածքի վրայով անցնելով։ Ջերմաստիճանը հասնում է 40 °C (104 °F) և մի փոքր բարձր, տարվա մեջ լինում է միջինում 2-4 անգամ, սակայն տաք ալիքները հաճախ փոխարինվում են սառը հոսանքներով, որոնք արտահայտվում են ջերմաստիճանի զգալի նվազմամբ։ Այդպիսի օրեր ամեն տարի քաղաքում լինում են 105,1 անգամ, ինչը բնորոշ է նաև Սիդնեյին և Վուլոնգոնգին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանգարատայի երկաթուղային կայանը

Վանգարատայում ճանապարհներն ամենաօգտագործվող տրանսպորտային ենթակառւցվածքներն են։ Հյում ավտոուղին (Մ31) շրջանցում է քաղաքը հարավից և արևելքին, իսկ Ս314 մայրուղին ներկայումս ձևավորում է գլխավոր ճանապարհը քաղաքով։ Քաղաքը տեղակայված է մի քանի այլ խոշոր ճանապարհների խաչմերուկում․ Գրեյթ Ալպին Ռոուդ (B500), Վանգարատա-Յարովոնգա Ռոուդ (C374), Վանգարատա-Ուիտֆիլդ Ռոուդ (C521) և Վանգարատա-Քիլֆիրա Ռոուդ (C523)։ Քաղաքային ավտոբուսը շարժվում է յուրաքանչյուր կես ժամը մեկ աշխատանքային օրերին, իսկ շաբաթ առավոտյան Վանգարատայի Վեստ-Էնդը, բանուկ շրջանը, Յարունգը և Յարավոնդա-ռոուդը ընդգրկող երթուղով։

Երկաթուղային տրանսպորտը սպասարկում է ինչպես ուղևորներին, այնպես էլ բեռնափոխադրություններով է զբաղվում։ Վանգարատա երկաթուղային կայանը գտնվում է Հյուսիս-արևելյան երկաթգծի վրա, Սիդնեյ և Մելբուռն գլխավոր երկաթգծի միջև։ Այն սպասարկվում է երկաթուղային Օլբերի կապի կողմից օրվա մեջ երեք անգամ, ինչպես նաև NSW TrainLink XPT կապի կողմից օրվա մեջ երկու անգամ երկու ուղղություններով։

Պատմականորեն Վագարատան եղել է մի քանի երկաթուղային ճյուղերի աշխույժ հանգույց՝ ներառելով 5' 3' Յականդանդա լայն երկաթուղագիծը, 2' 6' Ուիթֆիլդ նեղ և 5' 3' Բրայթ և Բիչուերտ լայն երկաթգծերը, որոնք այդ ժամանակներից փակ են։ Ներկա ժամանակ քաղաքով անցնում է ստանդարտ 4 ֆուտ 8 դյույմ երկաթուղագիծը, որը բացվել է 1962 թվականին։

«Մյուրերից լեռներ» երկաթուղային ճանապարհը ընդհանուր հեծանվային և հետիոտնային ճանապարհ է, որն անցնում է նախկին Բրայթ երկաթգծով։ Վանգարատայի կողքող անցնում է Հյում ավտոուղին։

Վանգարատա սպասարկվում է նաև փոքր Վանգարատա օդանավակայանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wangaratta (Vic.) // QuickStatsABS.
  2. Macquarie ABC Dictionary, The Macquarie Library Pty Ltd, 2003, p. 1111, ISBN 1-876429-37-2
  3. «The AIATSIS map of Aboriginal Australia» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  4. «"History of Wangaratta"» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  5. «Post Office List». Phoenix Auctions History (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  6. «"Wangaratta Holy Trinity Cathedral"» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  7. «"The Duke's Victorian Itinerary"». trove.nla.gov.au (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  8. «Bruck Mills Wangaratta» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  9. «Wangaratta - St Patrick's». Catholic Diocese of Sandhurst (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  10. R.L. Specht, Philip Rundel, W.E. Westman, P.C. Catling, Jonathan Majer, Penelope Greenslade Mediterranean-type Ecosystems: A data source book. — Springer Science & Business Media, 2012. — С. 95. — ISBN 978-94-009-3099-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]