Վամպիրները Հավանայում
Վամպիրները Հավանայում իսպ.՝ ¡Vampiros en La Habana! | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | վամպիրների մասին ֆիլմ, սարսափ ժանրի կատակերգություն[1], կինոկատակերգություն[2], սարսափ ֆիլմ[3], երգիծանք, կատակերգություն և մյուզիքլ |
Ռեժիսոր | Juan Padrón?[4] |
Սցենարիստ | Juan Padrón? |
Հնչյունավորում | Irela Bravo?, Juan Padrón?, Krikor Melikyan?, Christine Schnell?, Wolfgang Ziffer?[5], Helmut Gauß?[5], Կլաուս Միդել[5], Hans W. Hamacher?[5], Edgar Ott?[5] և Detlef Bierstedt?[5] |
Երաժշտություն | Arturo Sandoval? և Manuel Duchesne Cuzán? |
Երկիր | Կուբա, Գերմանիա[6], Իսպանիա[6] և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6][7] |
Լեզու | իսպաներեն |
Դիստրիբյուտոր | MOKÉP և Նեթֆլիքս |
Տևողություն | 69 րոպե |
Թվական | 1985 |
«Վամպիրները Հավանայում» (իսպ.՝ Vampiros en la Habana), կուբայական մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Կուբայական այն քիչ ֆիլմերից է, որոնք հայտնի են ԱՄՆ-ում։ Ֆիլմը հիանալի երգիծանք է Արևմուտքի և «կապիտալիստ վամպիրների» մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Խելառ գիտնական Ֆոն Դրակուլան խառնուրդ է հայտնագործել, որը թույլ է տալիս վամպիրներին ապրել արևի ճառագայթների տակ։ Երբ դրա մասին տեղեկանում են ամբողջ աշխարհի վամպիրները, նրանք թռչում են Կուբա, որպեսզի տիրեն խառնուրդին։ Ամերիկյան և եվրոպական վամպիրների միջև պայքար է ծավալվում։ Եվրոպայի վամպիրների առաջնորդները, որոնց շտաբ բնակարանը գտնվում է Դյուսելդորֆում, լսելով լուրը, ուզում են տիրանալ ֆորմուլային, այդ եղանակով նրանք կկարողանան շահույթ ստանալ, հակառակ Ֆոն Դրակուլային, ով ուզում է խառնուրդը դարձնել անվճար և հայտարարել դրա մասին վամիր-ռադիոյի միջոցով։ ԱՄՆ-ի վամպիրները իրենց առաջնորդ՝ Ջոն Տերրորի հետ բիզնես ունեն՝ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում վամպիրների համար նախատեսված ստորգետնյա ապաստարանների տեսքով, և ցանկանում են բիզնեսը ընդլայնել մինչև Դյուսելդորֆ։ Ջոն Տերրոն Եվրոպայի վամպիրներին չէր կարող թույլ տալ, որպեսզի նրանք տիրանան ֆորմուլային, հակառակ պարագայում նա և իր խումբը կսնանկանան։ Խառնուրդը (Վամպիսոլ, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է՝ աղ-արև) մանուկ հասակից ընդունում էր գիտնականի զարմիկը՝ «Ջոզեֆ» մուլտֆիլմի գլխավոր հերոսը, ով հայտնի էր նաև որպես Պեպիտո։ Նա կռվում է Գեներալ Մաչադոյի զինված ուժերի դեմ (Գործողությունները կատարվում են Կուբական հեղափոխության ժամանակ՝ 30-ական թվականներին)։ Պեպիտոյի սիրտը պատկանում է Լոլային, ով օգնում է Պեպիտոյին և իր ընկերներին լրտեսությամբ զբաղվել կապիտանի տանը, ով աշխատում է Գեներալ Մաչադոյի համար։
Հիմնական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պեպիտո - գլխավոր հերոս, գիտնականի զարմիկ, ով ստեղծել է խառնուրդը։ Սրճարաններում և բարերում նվագում է շեփորի վրա, նաև պայքարում է կապիտանի դեմ։
- Լոլա - Պեպոյի ընկերուհին, աշխատում է կապիտանի մոտ որպես սպասուհի, օգնում է լրտեսել նրան։
- Ֆոն Դրակուլա - Պեպիտոյի հորեղբայրը և Գրաֆ Դրակուլայի ժառանգորդը, ով ստեղծել է խառնուրդը։ Երբ Կոմս Դրակուլան իր վրա փորձեց խառնուրդի անհաջող տարբերակը, և այրվեց արևի ճառագայթների տակ, Ֆոն Դրակուլան ստիպված էր մեկնել Կուբա։ Կուբան ընտրվել է, քանի որ խառնուրդը պարունակում էր շատ մեծ քանակով ռոմ և պին-կոլադաներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.allmovie.com/movie/vampires-in-havana-v120369/cast-crew
- ↑ http://www.cine-adicto.com/es/movie/90063/Vampiros+en+La+Habana-1985
- ↑ http://www.filmonpaper.com/posters/vampires-havana-screen-print-cuba/
- ↑ http://www.imdb.com/title/tt0090249/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.jinni.com/movies/vampires-in-havana/
- ↑ http://www.soundonsight.org/wide-world-of-horror-vampiros-en-la-habana-vampires-in-havana/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վամպիրները Հավանայում» հոդվածին։ |
|