Վաղինակ Մռավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաղինակ Մռավյան
Ծնվել է1884
Մահացել է1965
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Մռավյան Վաղինակ Հարությունի (1884-1965), Անդրկովկասում հեղափոխական շարժման, Հայաստանում խորհրդային կարգերի համար պայքարի մասնակից։

Արարատ Մռավյանի եղբայրը։ ՍՄԿԿ անդամ 1912 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Խարկովի դեղագործական դասընթացներում։ Ելիզավետպոլում (այժմ՝ Կիրովաբադ) մասնակցել է «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա» («Правда») թերթերի և հեղափոխական գրականության տարածմանը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական) կուսկազմակերպության հիմնադիրներից է, բոլշևիկների կողմից ընտրվել է քաղաքի խորհրդի կազմում։ 1917-1920 թվականներին հեղափոխական աշխատանք է կատարել նաև Հյուսիսային Կովկասում, Թիֆլիսում։ Բազմիցս ձերբակալվել է։ 1920 թվականի նոյեմբերին եղել է Ղարաքիլիսայի հեղկոմի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ ՀԽՍՀ առողջապահության մինիստրի տեղակալ, դեղատների վարչության, ապա առողջապահության մինիստրության չորրորդ վարչության պետ։ Բազմիցս ընտրվել է ՀԿԿ ԿԿ վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60 CC-BY-SA-icon-80x15.png