Արարատ Մռավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արարատ Մռավյան
Ծնվել է1890
Մահացել է1952
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Արարատ Հարությունի Մռավյան, (1890 - 1952), Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1906 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հասակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1909 թվականին մասնակցել է Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ 1917) կուսակցական կազմակերպության վերականգնմանն ու նրա աշխատանքներին, հետո՝ «Պրավդա»-ի համար դրամական ֆոնդի հավաքմանն ու թերթի տարածմանը։ Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է կուսակցության Ելիզավետպոլի քաղաքային կոմիտեի անդամ, բոլշևիկների կողմից ընտրվել է տեղի զինվորների դեպուտատների խորհրդի ԳԿ անդամ։ 1917 թվականին տեղափոխվել է Մոսկվա, եղել«Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթի թղթակիցը։ 1919 թվականին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։ 1926-1931 թվականներին աշխատել է Մոսկվայի մարզային դեղատների վարչության պետի տեղակալ, 1931 թվականից՝ պետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60 CC-BY-SA-icon-80x15.png