Վաղարշակ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Հովսեփյան
Ի ծնեՎաղարշակ Մկրտչի Հովսեփյան
Ծնվել է1912 թ. նոյեմբերի 5(18)
ԾննդավայրԳողթ, Հայաստան
Մահացել էհունիսի 25, 1998(1998-06-25) (85 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, թաղված է Գողթում
Գործունեությունճարտարագետ, շինարար
ԿրթությունՀԱՊՀ (1939)

Վաղարշակ Մկրտչի Հովսեփյան ( նոյեմբերի 5 (18), 1912, գ. Գողթ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)-հունիսի 25, 1998, Երևան, թաղված է Գողթում), ճարտարագետ-շինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1944), պրոֆեսոր (1968)։ ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊԻ (1939)։ 1944 թվականից աշխատում է նույն ինստիտուտում, 1946-1958 թվականներին՝ հիդրոտեխնիկական ֆակուլտետի դեկան, 1956-1979 թվականներին՝ հիդրավլիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բաց հուներում հեղուկի անհավասարաչափ և ճնշումային համակարգերում չկայունացած շարժումների ուսումնասիրությանը, հիդրոբաբանների կառուցվածքների մշակման հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիդրավլիկա, 2 վերամշակված հրատարակություն, Երևան, 1973։
  • Հիդրավլիկա և աէրոդինամիկայի տարրեր, 3 լրացված և վերամշակված հրատարակություն, Երևան, 1988։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։