Jump to content

Վահե Պարսումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Պարսումյան
Ծնվել է1943
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունԲեյրութի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Վահե Պարսումյան (1943, Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Պարսումյանը ծնվել է Բեյրութում։ 1960-ական թվականներին սովորել է Բեյրութի գեղարվեստի ակադեմիայում։ 1973 թվականից հաստատվել է Փարիզում, մասնակցել ցուցահանդեսների եվրոպական երկրներում։ Հեղինակ է գրաֆիկական լուծումներով գեղանկարչական կոմպոզիցիաների, որոնց բնորոշ են եռանկյուն, ուղղանկյուն գունաձևերը՝ հաճախ պարփակված սպիտակավուն գունեզրերով[1]։ Պարսումյանը գաղափարավերացական արվեստի ներկայացուցիչ է[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարանցում», 1975
  • «Արվեստանոց», 1986 թվական, ՀԱՊ[3]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1970, 1973, 2013 թվականներ, Համազգային «Լյուսի Թութունջյան» պատկերասրահ[4][5])։ Խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Հարավսլավիայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուլոն քաղաքի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  3. «Արվեստանոց», ՀԱՊ(չաշխատող հղում)
  4. Վաւերական Վերացապաշտ Նկարիչ Վահէ Պարսումեան
  5. Վահէ Պարսումեանի Գործերու Ցուցահանդէսի Բացում