Վահե Ասլանյան
Վահե Ասլանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1918 Դորչեստր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 15, 2008 (90 տարեկան) Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժշտագետ, դիրիժոր և խմբավար |
Աշխատավայր | Սթենֆորդի համալսարան |
Կրթություն | Բոստոնի համալսարան |
Վահե Կրիկորի Ասլանյան (մարտի 13, 1918, Դորչեստր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - մայիսի 15, 2008, Սալինաս, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի երաժշտագետ, խմբավար, դիրիժոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահե Ասլանյանը ծնվել է 1918 թվականի մարտի 13-ին, Բոստոն քաղաքի Դորչեսթեր շրջանում[2], Ստամբուլից գաղթած Կրիկորի Ասլանյանի և Վիկտորյա Բադուլյանի ընտանիքում[3]։ 1940 թվականին ավարտել է Բոստոնի համալսարանն ու ստացել բակալավրի աստիճան, 1950 թվականին՝ Կլերմոնի բարձրագույն դպրոցն ու ստացել վարպետի աստիճան։
Եղել է Բերկշիրի երաժշտական կենտրոնի դիրիժոր, Սթենֆորդի համալսարանի տղամարդկանց ակումբի և երգչախմբի դիրիժոր ու խմբավար։ Վահե Ասլանյանը 1946–1950 թվականներին դասավանդել է Ռիչարդսոնի (Կալիֆոռնիա) բարձրագույն դպրոցում, 1950 թվականից՝ Հարթնել քոլեջում։ Երաժիշտը 1956 թվականից ղեկավարել է Կալիֆոռնիայի եկեղեցական երաժշտության, իսկ 1959 թվականից՝ Նեապոլի ժամանակակից ամերիկյան ու իտալական երաժշտության փառատոները[4]։
1974–1976 թվականներին եղել է Կալիֆոռնիայի երաժշտական քոլեջների, Հյուսիսային Կալիֆոռնիայի երաժշտական հրատարակիչների ընկերակցությունների նախագահ։
Վահե Ասլանյանը մահացել է 2008 թվականի մայիսի 15-ին, Մոնտերե շրջանի Սալինաս շրջանային կենտրոնում[5]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Եկեղեցական խմբերգային երաժշտությունը Իտալիայում XVIII դարում»
- «Կալիֆոռնիայի եկեղեցական երաժշտությունը»
- «Եկեղեցական և ժողովրդական երաժշտությունը հայ մշակույթում»
- «Վիվալդիի կամերային պատարագը. ոճական վերլուծություն և կատարողական խմբակցություն»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ֆուլբրայթի» (1958, 1959)
- «Մարթա Ռոքֆելլերի» (1959)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aslanian, Vahe Krikor
- ↑ VAHE ASLANYAN / ՎԱՀԵ ԱՍԼԱՆՅԱՆ
- ↑ Krikor Dicran "Gregory" ASLANIAN (1890 - 1980)
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան։ Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,։ 2019։ էջ 67
- ↑ Վահե Ասլանյանի անձնական էջը wc.rootsweb.com/ կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |