Վահան Շահգիլդյան
Վահան Շահգիլդյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1935 Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 3, 2012 (77 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ռադիոտեխնիկա |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1957) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1970) և պրոֆեսոր (1971) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Վահան Վահանի Շահգիլդյան (փետրվարի 28, 1935, Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2012, Մոսկվա, Ռուսաստան), կապի և կոմպյուտերային համակարգերի բնագավառի հայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971): ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2005)[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2006)։ ՌՍՖՍՌ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահան Շահգիլդյանը ծնվել է 1935 թվականին Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ) քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտում, 1962-1970 թվականներին եղել է ավագ գիտաշխատող, 1987- 2004 թվականներին՝ ռեկտոր, 2005 թվականից՝ Մոսկվայի կապի և տեղեկագիտության տեխնիկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ[2]։
Աշխատանքները վերաբերում են համաժամանակացման բարդ համակարգերի, տեղեկության ընդունման և մշակման տեսություններին և կապի ու տեղեկագիտության այլ բաժինների։ Վահան Շահգիլդյանը մեծ ավանդ ունի կապի կիրառական ուղղությունների՝ ուժեղարարների ու ռադիոհաղորդիչ սարքերի, շարժական կապի համակարգերի զարգացման գործում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ Պետական մրցանակ, 2000
- ՌԴ Կառավարության մրցանակ, 2001
- Ժողովուրդների բարեկամության շքանշան, 2005
- Փառքի նշան շքանշան, 2005
- Ամերիկյան ռադիոճարտարագետների միության բարձրագույն պարգև, 2005
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Կոչումներ
- Տեխնիկական գիտությունների դոկտոր, 1970
- Պրոֆեսոր, 1971
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, 2005[1]
- ՌԳԱ թղթակից անդամ, 2006
- Մադրիդի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր, 2000
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фазовая автоподстройка частоты, Москва, 1966 (համահեղինակ).
- Системы фазовой автоподстройки тастоты, 2, изд., доп., Москва, 1972 (համահեղինակ).
- Методы адаптивного приема сигналов, Москва, 1974 (համահեղինակ).
- Проектирование радиопередающих устройств, 2 изд., перераб. и доп., Москва, 1984 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Վահան Շահգիլդյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրիլի 3 մահեր
- 2012 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ գիտնականներ
- Հայ պրոֆեսորներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ