Վահան Խորենյան
Վահան Խորենյան | |
---|---|
Ի ծնե | Վահան Սուրենի Խորենյան |
Ծնվել է | 1928, հուլիսի 22 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Վախճանվել է | 2004, հունիսի 23 |
Մահվան վայր | Աշտարակ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Զավակներ | Սուրեն Խորենյան |
Վահան Սուրենի Խորենյան (հուլիսի 22, 1928, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2004, Աշտարակ, Հայաստան), հայ նկարիչ[1]։
Նկարիչ Սուրեն Խորենյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1944-1948 թվականներին սովորել է Թիֆլիսի նկարչական ուսումնարանում
- 1948-1949 թվականներին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում
- 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[2]
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծել է դասական գեղանկարչության ավանդույթներն ու ժամանակի թարմ արտահայտչաձևերը միավորող մեծածավալ և բազմաֆիգուր կոմպոզիցիաներ («Կարմիր առավոտ», 1954, Հայաստանի ազգային պատկերասրահ, հայ պատմիչների, կրոնական և մշակութային գործիչների շարք[3], 1996, Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում, «Վարդանանք», 2002 և այլն)։
- «Անահիտ», 1973 թ.[4]
- «Աշտարակ։ Շաղվերտի ուռենիները», 1982 թ.
- «Գարուն», 1963 թ., ՀԱՊ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի միջազգային երիտասարդական (1957), Ավստրիայի 7-րդ երիտասարդական (1959, արծաթե մեդալ) փառատոների դափնեկիր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վահան Խորենյան
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ LLC Helix Consulting։ «Հիասքանչ աշխարհ, հզոր մարդիկ, հայելային ճշգրտություն… Վահան Խորենյան (լուսանկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-08-27
- ↑ «Անահիտ», Վահան Խորենյան