Սուրեն Խորենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խորենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Խորենյան
Ծնվել էօգոստոսի 27, 1951(1951-08-27) (72 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1970) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՎահան Խորենյան

Սուրեն Վահանի Խորենյան (օգոստոսի 27, 1951(1951-08-27), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության (1983) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի (1992) անդամ է[1][2]։

Գեղանկարիչ Վահան Խորենյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Խորենյանը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 27-ին, Թբիլիսիում։ 1966-1970 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, կոմպոզիցիաներ[3], ինչպես նաև կերամիկա-գոբելեն ձևավորման աշխատանքներ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում[4], ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելառուսում և այլուր։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոս Անջելես (1976)
  • Չեխոսլովակիա (1978)
  • Սանկտ Պետերբուրգում (1985)
  • Երևան (1985, 1991, 1993, 1995, 1996, 1998, 2009[5], 2011)
  • Փարիզ(1992, 2007)
  • Մոսկվա (1995, 2009)
  • Բոբրույսկ (2010 թվական, Բելառուս)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ժաննա» (1996)
  • «Միայն ես» (1996)
  • «Պոռթկում» (1996)
  • «Անսպասելի ծաղիկներ» (1997)
  • «Աշտարակի կիրճը» (2000)
  • «Էդյուդ» (2000)
  • «Ադաջո» (2001)
  • «Նվիրում Սայաթ-Նովային» (2003)
  • «Սիրո ծառ» (2005)
  • «Ելեն» (2008)
  • «Ցանկություն» (2008)
  • «Հաղարծին» (2008)
  • «Սևանը կեսօրին» (2008)
  • «Դեպի հավերժություն» (եռանկար, 2011)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, դիպլոմների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Սուրեն Խորենյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «АртРу.инфо - Художники - Хоренян Сурен Ваганович». artru.info (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Սուրեն Խորենյանի ստեղծագործություններից». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Այսօր Նկարիչների միությունում կբացվի «Առեղծված՝ Հնդկաստան անունով» ցուցահանդեսը
  5. Մոսկվայի տանը կայացավ Սուրեն Խորենյանի ցուցահանդեսը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]