Վահան Արամունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Արամունի
Ծնվել էդեկտեմբերի 12, 1914(1914-12-12)
ԾննդավայրԿարս, Կարսի նահանգ, Ağrı Subregion, Northeast Anatolia Region (statistical), Թուրքիա
Վախճանվել էհունվարի 20, 1966(1966-01-20) (51 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿուսակցությունԽՄԿԿ
Վահան Արամունի Վիքիդարանում

Վահան Խաչատուրի Արամունի (1914, դեկտեմբերի 12, Կարս - 1966, հունվարի 20, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարս քաղաքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ 1935 թվականից աշխատել է Երևանի թերթերի խմբագրություններում, ռադիոկոմիտեում։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Հանդիպում» գիրքը (Երևան, 1956)։ Մահացել է Երևանում[1]:

Վ. Արամունու երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին փորձեր (ոտանավորներ), Երևան, Պետհրատ, 1932, 19 էջ։
  • Կանաչ երգեր (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1938, 68 էջ։
  • Երգեր (բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ), Երևան, Պետհրատ, 1939, 164 էջ։
  • Բալենիներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1945, 72 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1948, 86 էջ։
  • Գարնանային օրեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 78 էջ։
  • Իմ աշխարհ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1955, 120 էջ։
  • Հայաստանն իմ սրտում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 176 էջ։
  • Գարունն իմ այգում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 156 էջ։
  • Հասմիկ, ներիր ինձ (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 260 էջ։
  • Լեռնային ամրոցներում (վավերագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1966, 216 էջ։
  • Շատ բան չեմ ուզում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 244 էջ։

Վ. Արամունու կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Միխալկով, Կարևոր գործեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 16 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 54