Վահագն Մուղնեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Մուղնեցյան
Ծնվել էհուլիսի 10, 1947(1947-07-10) (76 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ և Սովետական գրող
ԱշխատավայրՀայաստանի զինված ուժեր
Վահագն Մուղնեցյան Վիքիդարանում

Վահագն Մարտինի Մուղնեցյան (հուլիսի 10, 1947(1947-07-10), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1988

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Եղել է «Սովետական գրող» հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության ավագ խմբագիր, Հայաստանի գրողների միության «Նորք» ամսագրի Ժամանակակից գեղարվեստական գրականության բաժնի վարիչ, 1993 թվականից՝ ՀԳՄ քարտուղար, «Ոսկան Երևանցի» հրատարակչության առաջին գլխավոր խմբագիր, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային միավորման հրամանատարի տեղակալ։

Հանրապետական գրական մամուլում տպագրվել է ուսանողական տարիներից։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, սլովակերեն։

2000-2007 թվականներին ծառայել է թիվ 23935 զորամասում՝ որպես հրամանատար (ՀՀ ՊՆ կենտրոնական Սպայի տան պետ)։ Մարտական գործողությունների մասնակից է, փոխգնդապետ[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զոհանվեր (պոեմ), Երևան, 2013 թ.[3]։
  • Տաբու (վեպ), Երևան, 2008 թ.[4]։
  • Բազմաշավիղ (բանաստեղծություններ), Երևան, 2003 թ.։
  • Եկվորներ (վեպ), Երևան, 1989 թ.։
  • Ալիզ (վեպ), Երևան, 1986 թ.։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տաբու» վեպն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, 2010 թ.
  • ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2008 թ.
  • ՀԳՄ մեդալ, 2008 թ.[5]
  • «Վանաձորի պատվավոր քաղաքացի», 2005 թ.
  • ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան «Հայ գրականության ասպարեզում ծանրակշիռ ավանդի համար» մրցանակ, 1997 թ.
  • «Ալիզ» (1986), «Եկվորներ» (1989) վեպերն արժանացել են ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահագն Մուղնեցյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. «Վահագն Մուղնեցյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Վահագն Մուղնեցյան, Զոհանվեր
  4. Վահագն Մուղնեցյան. «Վեպս ամեն ինչի մասին է»
  5. Վահագն Մուղնեցյան, Մեկ վեպ, երկու մեդալ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Մուղնեցյան» հոդվածին։